Խորհրդարան

Ազատ TV-ն լուսաբանում է խորհրդարանի աշխատանքը՝ օրենսդրական նախաձեռնություններից մինչև պատգամավորական քննարկումներ։

  • ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը

    ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը

    ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության կազմում են նաև «Իմ քայլը» դաշինքից՝ նրա տեղակալ Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը: ԲՀԿ-ն ներկայացնելու են Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

  • ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Ազգային ժողովի հերթական նիստը
  • Վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ

    Վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ

    Ազգային ժողովի այսօրվա նիստում վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Կուսակիցներից Սոնա Ղազարյանը ներկայացրեց նրա կենսագրությունը, ապա ելույթ ունեցավ ինքը՝ Եղոյանը։ Թեկնածուն հիշեցրեց հանձնաժողովի ստեղծման պատմությունը․ այն ստեղծվեց այն ժամանակ, երբ Հայաստանը 2007 թվականին բռնեց եվրաինտեգրման ուղին։ Իսկ հիմա հանձնաժողովի աշխատողների անելիքները լինելու են Հայաստան-ԵՄ համաձայնագրի համաձայն հայկական…

  • ԱԺ-ում քննարկում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստեղծման հարցը

    ԱԺ-ում քննարկում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստեղծման հարցը

    ԱԺ-ում այսօր շարունակվում են հանձնաժողովների ձևավորման աշխատանքները: Նիստի մեկնարկին քննարկել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հարցը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հանձնաժողովի նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին հարցրել է, թե որքանով կա արտաքին հարաբերությունների հանձնաժողով ունենալու կարիք, եթե ստեղծվում է տարածաշրջանային հարաբերությունների հանձնաժողով, նաև կա արտաքին տնտեսական հարաբերությունների համար ստեղծված…

  • Քրդական գործակալությունն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ի նիստին

    Քրդական գործակալությունն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ի նիստին

    Քրդական ANF գործակալությունն անդրադարձել է Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ խորհրդարանի առաջին նիստը վարել է Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործակալությունը նշում է, որ Կնյազ Հասանովը վարել է Հայաստանի 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը ձևավորվել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական…

  • ԱԺ նիստը՝ ուղիղ
  • Իշխանության երեք ճյուղերը պետք է տարանջատվեն

    Իշխանության երեք ճյուղերը պետք է տարանջատվեն

    Իմ քայլը դաշինքից ընտրված պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ այսօրվա իր ելույթի ժամանակ անդրադարձավ իշխանության տարբեր ճյուղերին։«Այսօր հնչում են տարբեր մեղադրանքներ, թե ինչու գործադիրի ղեկավարը չի զանգում դատավորին»,- ասաց Հովհաննիսյանը։ «Մեկին բռնեցին, մյուսին բաց թողեցին: Այս դիսկուրսը բավական ակտիվ է հասարակության մեջ: Այլեւս նման բան չի լինելու, հետ վերադարձ չի լինելու»: Հովհաննիսյանն հայտարարեց, որ նոր իշխանության…

  • ԱԺ-ն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու նախագիծը

    ԱԺ-ն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու նախագիծը

    ՀՀ ազգային ժողովն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Նախագիծն ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից նախապես արված որոշակի փոփոխություններով: Նախագծին կողմ քվեարկեց 96, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: «Իմ քայլը» խմբակցությունը որոշակի փոփոխություններ է կատարել նախագծում: Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովի անունն առաջարկում ենք փոխել` հաշվի առնելով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները:…

  • Պարզապես ուզել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա. Էնֆիաջյանը՝ Թանդիլյանին ծաղիկներ նվիրելու մասին

    Պարզապես ուզել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա. Էնֆիաջյանը՝ Թանդիլյանին ծաղիկներ նվիրելու մասին

    Անձական խնդիր չկա ու չի կարող լինել, լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԱԺ փոխնախագահի թեկնածու Մանե Թանդլյանին ծաղիկներ նվիրեց։  «Մանե Թանդիլյանը մեր գործընկերն է։ Ես պարզապես ուզել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա ու չի կարող լինել, քաղաքական ուժերն են ներկայացրել թեկնածուներին, և նրանց քվեարկության…

  • Քվեարկությունից հետո Վահե Էնֆիաջյանը ծաղկեփունջ նվիրեց Մանե Թանդիլյանին

    Քվեարկությունից հետո Վահե Էնֆիաջյանը ծաղկեփունջ նվիրեց Մանե Թանդիլյանին

    Ստացած քվեների քանակով Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահէ Էնֆիաջյանը, ում ներկայացրել էր ԲՀԿ խմբակցությունը։ Քվեարկությունից հետո Էնֆիաջյանը ծաղկեփնջով մոտեցավ իր մրցակից թեկնածուին՝ ԼՀԿ խմբակցության կողմից առաջադրված Մանե Թանդիլյանին, ու երկու նախկին մրցակիցները ժպիտով մի քանի խոսք փոխանակեցին։ Ազգային ժողովում այս ժեստն ընդունվեց խանդավառությամբ, հնչեցին երկար ծափահարություններ։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ,…

  • Հայտնի են ԱԺ փոխնախագահների անունները

    Հայտնի են ԱԺ փոխնախագահների անունները

    Հայաստանի Ազգային ժողովի այս նստաշրջանի թերևս ամենաինտրիգային հարցը պարզվեց․ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Վահե Էնֆիաջյանը։ Նրա հետ մրցում էր ԼՀԿ-ից առաջադրված Մանե Թանդիլյանը։ Ձայները բաշխվեցին հետևյալ համամասնությամբ (2 բացակա, 3 անվավեր)․ Վահե Էնֆիաջյան – 108 կողմ, Մանե Թանդիլյան – 19 կողմ։ Ազգային ժողովի մյուս երկու փոխնախագահների պաշտոններում քվեարկության արդյունքներով…

  • Ազգային Ժողովը դատապարտեց 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերը

    Ազգային Ժողովը դատապարտեց 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերը

    Ազգային ժողովը միական դատապարտեց 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերը: Այս մասին հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «1990թ. այս օրերին Բաքվում ընթանում էին հայկական ջարդեր: Ես կարծում եմ, որ մեր ԱԺ-ն, բոլոր պատգամավորները միակամ են դատապարտելու այս բռնությունները, ինչպես նաև միակամ են մերժելու խտրականության հիման վրա բոլոր բռնությունները աշխարհի…

  • Հակոբ Սիմիդյանը, Արման Աբովյանն ու Գևորգ Գորգիսյանն ընտրվել են ԱԺ խմբակցությունների քարտուղարներ

    Հակոբ Սիմիդյանը, Արման Աբովյանն ու Գևորգ Գորգիսյանն ընտրվել են ԱԺ խմբակցությունների քարտուղարներ

    Ազգային ժողովի խմբակցությունները քարտուղարներ են ընտրել, այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: «Խմբակցություններն ունեն ղեկավարներ ու արդեն նիստեր են արել ու ընտրել են նաև քարտուղարներ, ըստ այդմ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար է ընտրվել Հակոբ Սիմիդյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել Արման Աբովյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել Գևորգ Գորգիսյանը», –…

  • Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում չընտրվելու դեպքում Մանե Թանդիլյանը չի բացառում, որ կարող է ընտրվել որևէ հանձնաժողովի նախագահ

    Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում չընտրվելու դեպքում Մանե Թանդիլյանը չի բացառում, որ կարող է ընտրվել որևէ հանձնաժողովի նախագահ

    Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում չընտրվելու դեպքում Մանե Թանդիլյանը չի բացառում, որ կարող է ընտրվել որևէ հանձնաժողովի նախագահ։ Այս մասին ինքը՝ ԼՀԿ պատգամավորը, հայտնեց ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նա ասաց, որ Դոնթի բանաձևով որևէ հանձնաժողովի նախագահությունը տրվելու է իրենց խմբակցությանը։ Հիմա տարբեր հանձնաժողովներ են քննարկվում, և դրանց համապատասխան՝ կան նաև…

  • «Կա երրորդ ճանապարհ. ազա՛տ թողեք ձեր պատգամավորներին, և թո՛ղ նրանք ընտրեն՝ ըստ ցանկության», – Էդմոն Մարուքյան

    «Կա երրորդ ճանապարհ. ազա՛տ թողեք ձեր պատգամավորներին, և թո՛ղ նրանք ընտրեն՝ ըստ ցանկության», – Էդմոն Մարուքյան

    ԱԺ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, շարունակելով հունվարի 14-ին մեկնարկած և կիսատ մնացած ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին ելույթը, հայտարարեց, որ իրենք ընդդիմադիր մյուս քաղաքական ուժի՝ ԲՀԿ-ի հետ պայքարի նպատակ չունեն, հակառակ դեպքում դա վնասակար կլիներ հենց ԲՀԿ-ի համար: «Մեզ չեն, չէ՞, հրապարակում ազատել նախարարների աշխատանքից ու հայտարարել հակահեղափոխական»,- ամբիոնից ասել է…