Էկո

Ազատ TV-ն անդրադառնում է բնապահպանական խնդիրներին՝ կլիմայական փոփոխություններից մինչև կայուն զարգացման ծրագրեր։

  • Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է. Սևանի շրջակա օբյեկտների տերերը փակել էին ավտոճանապարհը

    Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է. Սևանի շրջակա օբյեկտների տերերը փակել էին ավտոճանապարհը

    Սևանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների տերերն այսօր՝ հուլիսի 15-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը: Նրանք պահանջում էին հանդիպում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ: Նրանք հայտարարել են, որ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե Սևանի ջուրը մաքուր չէ, որի հետևանքով մարդիկ չեն գալիս հանգստանալու և իրենք մեծ վնասներ…

  • «SOS» Սևան նախաձեռնությունը բաց նամակ է ուղարկել կառավարությանը՝ անհապաղ քայլեր ձեռնարկելու կոչով

    «SOS» Սևան նախաձեռնությունը բաց նամակ է ուղարկել կառավարությանը՝ անհապաղ քայլեր ձեռնարկելու կոչով

    «SOS » Սևան նախաձեռնության անդամները հուլիսի 13-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ հորդորելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լիճը վերջնական ճահճացումից փրկելու համար: Նամակում նախաձեռնության անդամները խնդրի լուծման իրենց տարբերակներն են ներկայացրել: Դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««SOS Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետին Հարգելի՛ ՀՀ վարչապետ և ՀՀ կառավարության անդամներ, «SOS Սևան» նախաձեռնությունն առաջարկում է ՀՀ…

  • Սևանին կենսոլորտային պահպանավայրի վիճակ տալու համար դիմել ենք ՅՈւՆԵՍԿՕ-ին. Էրիկ Գրիգորյան

    Սևանին կենսոլորտային պահպանավայրի վիճակ տալու համար դիմել ենք ՅՈւՆԵՍԿՕ-ին. Էրիկ Գրիգորյան

    Հուլիսի 11-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը  անդրադարձավ Սևանա լճում ստեղծված իրավիճակին: Նա նշեց, որ կան մեխանիկական մաքրման երեք կայաններ, իրենք ուսումնասիրություններ են կատարել, տվյալներ են վերցրել այդ կայանների վերաբերյալ, կառավարությանը ներկայացրել են գնառաջարկ, թե ինչ գումար է պետք, որպեսզի Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում կենսաբանական մաքրման կայաններ դրվեն: Գրիգորյանը հայտնեց՝ այս…

  • Սևանի ջրի կանաչ գույնը կվերանա. Շրջակա միջավայրի նախարարություն

    Սևանի ջրի կանաչ գույնը կվերանա. Շրջակա միջավայրի նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին։…

  • Կենդանաբանական այգին ստանձնել է արագիլների խնամքը

    Կենդանաբանական այգին ստանձնել է արագիլների խնամքը

    Երևանի կենդանաբանական այգուց հաղորդում են արագիլի՝ փրկված 3 ձագերի մասին: Հաղորդվում է, որ օրերս Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում արագիլի բույն է ընկել: Բնում եղել են մայր արագիլն ու երեք ձագերը: Սարդարապատ գյուղի բնակիչներից մեկն ահազանգել է ԱԻՆ։ Ահազանգող բնակչին հայտնել են, որ օգնությունը պետք է ցուցաբերվի մասնագիտացված կառույցի կողմից՝ հավաստելով, որ այդ դեպքում նախարարության աշխատակիցները…