ՏՏ
Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։
AnTuTu ծրագրի մշակողները ներկայացրել են ամենահզոր սմարթֆոնը
Սարքավորումների, հիմնականում սմարթֆոնների և պլանշետների, թեստավորմամբ զբաղվող AnTuTu ծրագրի մշակողները ներկայացրել են ամենահզոր սմարթֆոնների վարկանիշները, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։ Հայտնում է REGNUM ինֆորմացիոն Գործակալությունը։ 2019 թվականի հունվար ամսվա դրությամբ ամենահզոր սմարթֆոն է ճանաչվել ZTE ընկերության՝ Nubia Red Magic Mars սմարթֆոնը՝ Snapdragon 845 պրոցեսորով։ Վերջինիս հաջորդում է Huawei կազմակերպության սմարթֆոնը։ Լավագույն տասնյակի մեջ են հայտնվել…
Ռուսաստան չգաղտնալսվող հեռախոս են ստեղծել
Ռուսաստանի «Ռոստեխ» (Ростех) պետական կոնցերնը ստեղծել է նոր հեռախոս, որը հնարավոր չէ ծրագրային տեսանկյունից կոտրել կամ գաղտնալսել: Այդ հեռախոսը նախատեսված է ոչ թե հասարակ օգտվողների, այլ ընկերությունների ու պետական աշխատողների համար: Այս մասին հայտարարել են «Ռոստեխի» մամուլի կենտրոնում: Անհատների այն չի վաճառվելու: Ընկերությունները կարող են դիմել հեռախոսի պատվերի համար՝ սկսած մեկ հատից, և հենց պատվիրվող…
Apple-ը պատենտ է ստացել MacBook տրանսֆորմացվող ապակե ստեղնաշարի համար
Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ը պատենտավորել է ապակե եզակի ստեղնաշարը, որը կլուծի աղբով լցվող կոճակների խնդիրը: Ապագայի տեխնոլոգիայի մանրամասները հայտնվել են ԱՄՆ-ի Պատենտների եւ ապրանքանիշերի վարչության տվյալների բազայում, հաղորդում է Planet Today-ը: Apple MacBook համակարգիչների վերջին սերնդի գլխավոր խնդիրներից մեկը ցածր հուսալիություն ունեցող ստեղնաշարն է, որն իրացված է «թիթեռնիկ» մեխանիզմի հիման վրա: Կոճակների մեխանիկական տարրերն արագորեն լցվում…
«PicsArt»-ը «արհեստական բանականության» մասնագետների պատրաստման ծրագիր է իրականացրել
«PicsArt» ընկերությունը Երևանի պետական համալսարանի ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացրել է արհեստական բանականության (ԱԲ) մասնագետների պատրաստման նոր ծրագիր։ Կենտրոնի Տեղեկատվական համակարգերի մշակում և Տեղեկատվական համակարգերի կառավարում մասնագիտացումների երկրորդ կուրսի ուսանողների համար առաջին կիսամյակում իրականացվել են «Մեքենայական ուսուցում» և «Նեյրոնային ցանցեր» դասընթացներ։ Դասընթացները վարել են «PicsArt» ընկերության ԱԲ թիմի մասնագետները՝ կիրառելով տեսական գիտելիքների…
Apple-ը ներողություն է խնդրում FaceTime-ում հայտնաբերված գաղտնալսող սարքի համար. Bloomberg
Apple ընկերությունը ներողություն է խնդրում FaceTime ծրագրի վիդեոչաթ ծառայության գաղտնալսող սարքի համար, որը հնարավորություն է տալիս իր օգտատերերին գաղտնալսել մարդկանց խոսակցությունը նույնիսկ այն դեպքում, երբ դեռ չեն պատասխանել զանգին, կամ մերժել են այն: iPhone պատրաստողը նշեց, որ այդ թերությունն արդեն շտկվել է և հաջորդ շաբաթ iOS-ի օգտատերերը կկարողանան գործարկել թարմեցված տարբերակը: «Մենք իսկապես ցավում ենք…
«Վարչապետի հետ նամակագրությունն» ու Boom խաղի հնարավոր ռիսկերը
itel.am -ը գրում է՝ Արդեն մի քանի օր է՝ «Facebook»-ի հայկական հատվածում մեծ թափով տարածվում է «Boom» հավելվածը, որն իրենից ներկայացնում է իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նամակագրություն: Հաշվի առնելով հավելվածի շուրջ առկա մեծ հետաքրքրությունը՝ «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության տնօրեն Սամվել Գևորգյանի հետ պարզել ենք, թե որքանով է հավելվածի օգտագործումն անվտանգ: «Boom»-ն օգտագործելիս դուք հավելվածին…
Համաշխարհային համաժողովը Հայաստան կբերի Google-ի, Amazon-ի, Facebook-ի պատասխանատուներին
Հայաստանում հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով»-ին մասնակցություն են ունենալու Google-ի, Amazon-ի և Facebook-ի ղեկավարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ-Ղազախստանը»-ը, այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով Ալմաթիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ անցկացվող «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում . Եվրասիական նորարարական էկոհամակարգ» համաժողովին։ «Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կկայանա «Տեղեկատվական տեխնոլոգիաների…
«Ռոսկոմնադզոր»-ը տուգանել է «Գուգլ» ընկերությանը
«Գուգլ» ընկերությունը 500.000 ռուսական ռուբլու չափով տուգանք է վճարել է ՌԴ Տեղեկատվության դաշնային պետական համակարգին չմիանալու եւ Ռուսաստանում արգելված կոնտենտը զտելուց հրաժարվելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի քարտուղար՝ Վադիմ Ամպելոնսկին: «Գուգլ»-ն վճարել է վարչական վարույթով սահմանված տուգանքը և գումարն արդեն նստել է «Ռոսկոմնադզոր»-ի հաշիվներին»,- փետրվարի 1-ին հայտարարել է Ամպելոնսկին: Նա նաև շեշտել…
YouTube-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
YouTube առցանց տեսահոստինգի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են փետրվարի 1-ին ծառայության աշխատանքում տեղ գտած խափանման մասին, ինչը վկայում են Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։ Խափանման վերաբերյալ հաղորդումներն սկսել են ստացվել Երևանի ժամանակով ժամը 05:38-ին: Ավելի հաճախ ծառայության օգտատերերը գանգատվում են տեսանյութերի հաղորդման հետ կապված խնդիրներից, 28 տոկոսը դժգոհել է կայքի…
Գերմանական և հայկական համալսարանների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան: Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը…
Նիկոլ Փաշինյանի ելույթը Քյոլնի տեխնիկական համալսարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյանի ելույթը Քյոլնի տեխնիկական համալսարանում https://www.facebook.com/armgovernment/videos/vb.171792282843844/394796624615768/?type=2&theater
Ամեն օր Facebook այցելող մարդկանց թիվը հասել Է 1,53 միլիարդի
Ամեն օր Facebook այցելող մարդկանց թիվը հասել Է 1,53 միլիարդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Facebook ընկերության, որին պատկանում Է համանուն սոցիալական ցանցը, չորրորդ եռամսյակի և ամբողջ 2018 թվականի համար կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել Է հունվարի 30-ին: Ինչպես հետևում Է փաստաթղթերից, 2018 թվականի դեկտեմբերին առնվազն 1,53 մլրդ մարդ օրական թեկուզև մեկ անգամ…
Զանգեր առանց աղմուկի․ հայ ծրագրավորողների մշակած ծրագիրը
Հայ մասնագետները ստեղծել են ծրագիր, որը հնարավորություն է տալիս Skype, Slack և այլ ծրագրով հաղորդակցվելիս հեռացնել կողմնակի աղմուկը: Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի ու Ստեփան Սարգսյանի կողմից 2018թ. մշակված Krisp ծրագիրը հետաքրքրել է ներդրողներին, որոնք ծրագրում ներդրել են 1.5 միլիոն դոլար: «Պետք է նեյրոհամակարգում առանձնացնել աղմուկն ու մարդկային սովորական ձայնը: Զարմանում եմ, թե ինչու մինչև այժմ…
SalamWeb Մուսուլմանների առաջին բրաուզերը
Մալայզիայից «Salam Web Technologies» ստարտափը թողարկել է հատուկ իսլամադավանների համար նախատեսված աշխարհում առաջին բրաուզերը (դիտարկիչ)։ Այն ֆիլտրում է պոռնոգրաֆիան, մոլեխաղերը և ողջ այն կոնտենտը, որը վիրավորում է հավատացյալներին։ Հավելվածի մոբայլ և վեբ-տարբերակները հասանելի են բոլոր հարթակների վրա՝ Windows, Mac, iOS և Android։ «SalamWeb»-ը դեռ օգտագործում են հիմնականում Ինդոնեզիայում և Մալայզիայում, սակայն հեղինակները ցանկանում են ընդգրկել…
Երևանում կկառուցվի նոր տեխնոպարկ
Երևանում կկառուցվի ինովացիայի և տեխնոլոգիաների առաջին տարածաշրջանային պարկը: Այն կդառնա ապագայի աշխատավայր ավելի քան 6000 առաջատար մասնագետների համար, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության առաջատար ճյուղերում ամբողջապես ինտեգրելու ու նորարարական լուծումներ առաջարկելու գործընթացին, այդ թվում նաև ինժեներական, ֆինանսական, բանկային, առողջապահական, ապահովագրական, ռազմական, գյուղատնտեսական, հանքաարդյունաբերական, մեդիա և հեռահաղորդակցության ոլորտներում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Գալաքսի» ընկերությունների խմբից, ինովացիայի…