Մշակույթ

Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։

  • Այսօր մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան օրն է

    Այսօր մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան օրն է

    Այսօր հայ անվանի նկարիչ, գեղանկարիչ, Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի ճարտարապետական հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գրիգոր Խանջյանի ծննդյան օրն է։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչը կդառնար 93 տարեկան։ Խանջյանը գեղանկարչության ժանրում ներկայացել է թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով։ Կտավները հիմնականում պատկերում են գյուղական կյանքն ու առօրյան («Սևանի ձկնորսները»): Գրիգոր Խանջյանի արվեստում ինքնատիպ են գրքի ձևավորումն…

  • Պրեմիերա՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում. «Թռիչք կկվի բնի վրայով»

    Պրեմիերա՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում. «Թռիչք կկվի բնի վրայով»

    Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն ներկայացմանը, որի առաջնախաղը տեղի կունենա նոյեմբերի 29-ին: Ասուլիսին ներկա էին թատրոն տնօրեն Վարդան Մկրտչյանը, վարկածի և բեմադրության հեղինակ՝ Արմեն Էլբակյանը, գլխավոր դերակատար Արմեն Մարգարյանը, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը: Թատրոնի տնօրեն Վ. Մկրտչյանը նշել…

  • «Անուշ» պոեմի երաժշտական ներկայացումը` կոմիտասյան մեղեդիներով

    «Անուշ» պոեմի երաժշտական ներկայացումը` կոմիտասյան մեղեդիներով

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի կատարմամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 19։00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի երաժշտական ներկայացումը՝ կոմիտասյան մեղեդիներով: Միջոցառումը նվիրվում է Կոմիտասի և Հ. Թումանյանի 150-ամյակին: Կոմիտասյան «Անուշի» նորակերտումը և ամբողջացումը` ՀՀ պետական մրցանակի…

  • Օհան Դուրյանի տուն-թանգարան այցը հրաշալի հնարավորություն էր կրկին հաղորդակից դառնալ հայ մեծանուն դիրիժորի արվեստին.Աննա Հակոբյան

    Օհան Դուրյանի տուն-թանգարան այցը հրաշալի հնարավորություն էր կրկին հաղորդակից դառնալ հայ մեծանուն դիրիժորի արվեստին.Աննա Հակոբյան

    Այսօր` նոյեմբերի 27-ին, ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանն, այց է կատարել  Օհան Դուրյանի տուն-թանգարան: Այցի ընթացքում, Աննա Հակոբյանը հանդիպել է մեծանուն մաեստրոյի տիկնոջը՝ Ալիս Դուրյանին, և մաեստրոյի հոգեզավակ բժիշկ Վահան Վարդապետյանին: Վարդապետյանը մանրամասն ներկայացրել է տուն-թանգարանը և հետաքրքրաշարժ պատմություններ պատմել մաեստրոյի կյանքից: Հանդիպումից հետո Աննա Հակոբյանն իր ֆեսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Օհան Դուրյանի…

  • 1Dram թիմը նոր կյանք է փորձում հաղորդել «Թմբկաբերդի առումը» պոեմին

    1Dram թիմը նոր կյանք է փորձում հաղորդել «Թմբկաբերդի առումը» պոեմին

    Այս տարի հայ ժողովուրդը մեծ շուքով տոնում է Ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանը: Դեռ տարիներ առաջ՝ մեծ բանաստեղծի  հոբելյանի օրը, Հայաստանի գրողների միության կողմից հայտարարվեց «Գիրք նվիրելու օր»: Տարբեր վայրերում ՝ նախադպրոցական հաստատություններից մինջև բարձրագույն հաստատություններ, կազմակերպվել են մեծ բանաստեղծին նվիրված միջոցառումներ: Միջոցառումներին անմասն չի մնացել  նաև 1Dram թիմը: Թիմը՝ կարևորելով բանաստեղծի գրչին…

  • Սեբաստիայի հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի

    Սեբաստիայի հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի

    Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումն ընթացքի մեջ է: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Թուրքիայի մշակութային ժառանգության ու թանգարանների տնօրինության կողմից վերանորոգվելուց հետո այն հանձնվելու է Գյուրունի համայնքապետարանին և դառնալու է քաղաքային թանգարան: Քաղաքապետ Նամի Չիֆթչին տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքների զգալի մասն արդեն արված…

  • Առաջին անգամ թուրք դերասանը «Էմմի» մրցանակի է արժանացել

    Առաջին անգամ թուրք դերասանը «Էմմի» մրցանակի է արժանացել

    Նյու Յորքում կայացած «Էմմի» 47-րդ միջազգային մրցանակաբաշխության ժամանակ «լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում առաջին անգամ թուրք դերասան է հաղթող ճանաչվել: Հալուք Բիլգիները «լավագույն տղամարդ դերասան» է ճանաչվել թուրքական «Անհատը» սերիալում կերտած դերի համար: Թուրք դերասանը մրցանակաբաշխության ժամանակ ելույթ է ունեցել ու երախտագիտությունն հայտնել, որ միջազգային հարթակում իր կատարած աշխատանքը բարձր է գնահատվել: Նշենք, որ «լավագույն տղամարդ…

  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակութային գործիչների հետ

    Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակութային գործիչների հետ

    Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գտնվում է Փարիզում՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին: Մինչ այդ նախարարը հանդիպել է մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող մասնագետների՝ թանգարանագետ Հարություն Բեզջյանին, կինոարտադրող Կորյուն Ափրիկյանին, դերասան, թատերագիր, սցենարիստ Սիմոն Աբգարյանին, դերասան, կինոբեմադրիչ Սերժ…

  • Ստեփանակերտում բեմադրվել է «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին

    Ստեփանակերտում բեմադրվել է «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին

    Սոս Սարգսյանի անվան համազգային թատերախումբը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում բեմադրել է «Հաղթանակի գենեզիս» փաստագրական ներկայացումը. այն նվիրված էր Արցախի հերոս, Հայաստանի Ազգային հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան 62-ամյակին: «Հաղթանակի գենեզիս»-ում ներկայացվել է երեք դերասնների՝ Արման Նավասարդյանի (Շամշադին), Նարինե Գալստյանի (Արցախ) և Վարշամ Գևորգյանի (Երևան) ապրած մանկության, պատերազմյան հիշողությունների, երազանքների, ապրումների և հաղթանակի…

  • Գրքի երևանյան 3-րդ փառատոնն ամփոփվել է գրական մրցանակաբաշխությամբ

    Գրքի երևանյան 3-րդ փառատոնն ամփոփվել է գրական մրցանակաբաշխությամբ

    Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել Գրքի երևանյան երրորդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Երեք օր Երևանում գրքի իսկական տոն էր. գրքի ցուցահանդես-տոնավաճառ մինչև 40% զեղչով, շնորհանդեսներ, վարպետության դասեր, բանախոսություններ, քննարկումներ, ընթերցումներ ու համերգներ: Երևանի գրքի տոնը ամփոփվել է գրական մրցանակաբաշխությամբ։ Փառատոնը հայտարարել էր մրցույթ հետևյալ անվանակարգերում. ◆ Պոեզիա (երկու մրցանակ) ◆ Արձակ (երկու մրցանակ) ◆ Դրամատուրգիա…

  • Տեղի կունենա Թմկաբերդի առումը կոմիքս կերպարների ցուցադրումը

    Տեղի կունենա Թմկաբերդի առումը կոմիքս կերպարների ցուցադրումը

    1Dram թիմը նոյմեմբերի 30-ին կներկայացնի Ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա պատկերազարդված կոմիքսի հիմնական կերպարներին՝ Թաթուլին, Թագուհուն, Շահին, Աշուղներին և Դահիճին։ Հյուրերի համար հնարավորություն կընձռվի նաև նվիրաբերելու ու գրքի նախավաճառքին մասնակցելու՝ այդպիսով արագացնելով գրքի տպագրությունը։ «Թմկաբերդի առումը» կոմիքսը՝ Թումանյանի ժառանգության աննախադեպ ցուցիչ 1Dram-ի թիմը հրավիրում է կատարած աշխատանքների, Թումանյանի, Թմկաբերդի…

  • Նիկոլ Փաշինյանը պետական պարգև է հանձնել Ռոբերտ Ամիրխանյանին

    Նիկոլ Փաշինյանը պետական պարգև է հանձնել Ռոբերտ Ամիրխանյանին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող հոբելյանական համերգին։ Համերգին մասնակցել են Արցախի պետական ջազ նվագախումբը, Արցախի պետական երգչախումբը, ՀՀ Զինված ուժերի երգչախումբը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները: Ներկայացվել…

  • Ստեփանակերտում կայացել է Դավիթ Ամալյանի մենահամերգը

    Ստեփանակերտում կայացել է Դավիթ Ամալյանի մենահամերգը

    Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախյան պատերազմի մասնակից Դավիթ Ամալյանի «Շնորհակալ եմ» խորագրով մենահամերգը։ Համերգային երեկոյին՝ Դ. Ամալյանը հանդես է եկել իր հեղինակային մի շարք երգերով։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դ. Ամալյանն ասել է, որ ինքն ամեն անգամ մեծ սիրով ու հպարտությամբ է այցելում Արցախ։ «Համերգային ծրագրեր շատ եմ ունենում,…

  • Ընթանում է գրքի երևանյան փառատոնը

    Ընթանում է գրքի երևանյան փառատոնը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 22-ին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում մեկնարկել է Գրքի երևանյան 3-րդ փառատոնը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, մտավորականներ, մշակութային գործիչներ, ընթերցասերներ: «Արդեն երրորդ տարին է՝ վայելում ենք մեր քաղաքի լավագույն տոներից մեկը: Այս տոնը գիտելիքի, գեղագիտության և գրականության շուրջ է պտտվում:…

  • Հռոմում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի արձանը

    Հռոմում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի արձանը

    Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ առաջիկայում Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա պաշտոնական այցի ընթացքում անդրադարձ է եղել նաև մշակութային համագործակցությանը: Այս ոլորտում նույնպես առանձնացրել ենք համագործակցության զարգացման…