Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Արենի Գինու Փառատոն և Գաթայի փառատոն 2021
Արենի Գինու Փառատոն 2021-ը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում։ Գաթայի փառատոն 2021-ը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում։ Փառատոնների անցկացումը հանրապետության մարզերում և գյուղական բնակավայրերում նպատակ ունի ապակենտրոնացնել զբոսաշրջությունը մայրաքաղաք Երևանից, երկարաձգել զբոսաշրջային սեզոնը, վերականգնել և պահպանել տեղական ավանդույթները, ինչպես նաև նպաստել համայնքների տնտեսական համաչափ զարգացմանն…
«Զուլալի»․ Աբգարյանի ստեղծագործությունը կլինի մեծ էկրաններին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էկրանավորվել է գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» ստեղծագործությունը, որը մեծ էկրաններին կհայտնվի արդեն հոկտեմբերին։ Ստեղծագործության էկրանավորումը եղել է ռեժիսոր Հայկ Օրդյանի գաղափարը, ով ամբողջ գործընթացի վրա շուրջ 5 տարի ծախսել է։ Օրդյանի խոսքով՝ Աբգարյանին բավական բարդ է եղել համոզելը, որ ստեղծագործությունը էկրանավորվի։ «Զուլալիի» դերակատարն է Հերմինե Ստեփանյանը։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Սողոմոնի երգերը ֆիլմի համար Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով
Սեպտեմբերի 10-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալլելոնգային: Ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի համար այս բարդ շրջանում անվանի արվեստագետը տեսնի Հայաստանը լուսավոր կողմերով, բազմազանության մեջ, իսկ հայ մարդուն ճանաչի իր զվարթությամբ և կենսասիրությամբ:…
Ժառանգություն artկոնցեպտ մշակութային նախագիծն արդեն իրականություն է
«Ժառանգություն artկոնցեպտ» նախագիծն արդեն իրականություն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արայիկ Մկրտումյանը։ Նա գրել է շրջանակներում հեռուստատեսայի ժանրի 5 րոպե տևողությամբ 10 վիզուալիզացված տեքստեր են պատրաստվել։ Մկրտումյանը նշում է, որ դրանք արժեհամակարգային նշանակություն ունեն։ Առաջին դիտումը լինելու է շուտով։ Ավելի մանրամասն՝ այստեղ։
Վանաձորում դամբարաններ են հայտնաբերվել․ դուրս են բերվել ոսկորներ
Հայաստանի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են դամբարաններ, որոնցից մեկի բացվածքից դուրս է բերվել խեցեղեն` 5 կճուճ և սափորներ, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Սեպտեմբերի 4-ին Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի Վանում պեղումների ժամանակ նշանակալի գտածոներ են հայտնաբերվել «Հնագիտական աշխատանքների համակարգող, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական…
45 օր. պայքար հանուն ազգի վավերագրական ֆիլմի էկրանավորումը ԱՄՆ-ում
Արցախյան պատերազմի մասին «45 օր. պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմը պաշտոնապես կցուցադրվի Միացյալ Նահանգներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը: Բրիտանացի կինոռեժիսոր Էմիլ Գեսսենի ֆիլմն առաջին անգամ էկրան կբարձրանա սեպտեմբերի 16-ին Հոլիվուդի՝ համաշխարհային հանրահայտ չինական թատրոնում, որից հետո կցուցադրվի նաև ամերիկյան…
Սիցիլիայում մեկնարկել է Ջեսիկա Վուդվորթի և Անժելա Ֆրանգյանի ֆիլմի նկարահանումները
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի համատեղ արտադրություն է։ Նշվում է, որ ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն. այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, իսկ գլխավոր…
Երևանի Ոսկե ծիրան 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերին
Սեպտեմբերի 3-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը Նախարարի տեղակալ Արա…
Սեպտեմբերի 4-ին Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայտնում է, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, նախանշված միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։
Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնները ստացել են աջակցություն
Սեպտեմբերի 2-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել համապատասխան աջակցություն ցուցաբերել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններին։ Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հատկացումներից կատարվել է 7231.9 հազ. դրամի վերաբաշխում, որից 6265.8 հազ. դրամն ուղղվել է «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական…
Ռուսաստանում մահացել է հայազգի դերասան Արթուր Դիլանյանը
Մոսկվայում մահացել է ռուսաստանաբնակ հայազգի դերասան Արթուր Դիլանյանը։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Նշվում է, որ Դիլանյանը վիճակը հանկարծակիորեն վատացել է դրսում ու բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Ըստ աղբյուրի՝ նախնական տվյալներով՝ Դիլանյանը մահացել է սրտի սուր անբավարարությունից։ Դերասանը հայտնի է մասնավորապես «Кухня», «Վերջին Մագիկյանը», «Ջոկերը», «Երկու անգամ երկուս» ֆիլմերում իր կերտած կերպարներով։…
Մահացել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը
Կյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Բալյանը 97 տարեկան էր։ Նրա մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կմասնակցի InClassica 10-րդ միջազգային փառատոնին
Օգոստոսի 25-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մեկնում է Դուբայ: Նվագախումբը այնտեղ մասնակցելու են դասական երաժշտության InClassica 10-րդ միջազգային փառատոնին, որը մեկնարկել է օգոստոսի 15-ին և կտևի մինչև սեպտեմբերի 26-ը: Փառատոնային 43 օրերի ընթացքում երաժշտական խոշորագույն իրադարձությանը կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող 38 կատարողներ, 8 առաջատար նվագախմբեր, 12 դիրիժորներ։…
Մշակութային «Կիզակետ»-ում Մեղրին է
Օգոստոսի 20-ին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ գեղագիտության ազգային կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը Գեղագիտության ազգային կենտրոնի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մասնաճյուղում իր սաների, համայնքի և շրջակա բնակավայրերի բնակիչների համար իրականացրել է «Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծը։ Ծրագրի շրջանակում Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղում…














