Մշակույթ

Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։

  • Նորշենում կերտվել է Ավոյի գրաֆիտե դիմանկարը

    Նորշենում կերտվել է Ավոյի գրաֆիտե դիմանկարը

    26-ամյա Street Art նկարիչ (Փողոցային արվեստ) Ռոբերտ Նիկողոսյանին ճանաչել կարելի է Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի և այլ հայ մեծերի գրաֆիտե դիմանկարներով: Այսօր Մոնթե Մելքոնյանի՝ նրա կողմից գրաֆիտով պատրաստված դիմանկարը կարելի է տեսնել նաև Մարտունու շրջանի Նորշեն համայնքի մշակույթի տան պատին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Նիկողոսյանն ասել է, որ գաղափարը ծագել…

  • Հրավիրում եմ շատ երկար անուն ունեցեղ նախարարության մշակույթի ենթաբաժնին` կասեցնել եկեղեցու պատերի անխուսափելի փլուզումը. Նաիրա Զոհրաբյան

    Հրավիրում եմ շատ երկար անուն ունեցեղ նախարարության մշակույթի ենթաբաժնին` կասեցնել եկեղեցու պատերի անխուսափելի փլուզումը. Նաիրա Զոհրաբյան

    ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1031 թվականին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կառուցած`Բջնիի Սուրբ Աստվածածին բացառիկ եկեղեցու պատերը փլվում են: Տեղի բնակիչները փայտերով և տարբեր ինքնագործ հարմարանքներով փորձում են կանգուն պահել եկեղեցու փլվող պատերը, որտեղ աննկարագրելի գեղեցկության դարավոր խաչքարեր կան: Հրավիրում եմ շատ երկար անուն ունեցեղ նախարարության մշակույթի ենթաբաժնին`…

  • Համայնքային թանգարանները կմիանան «Թանգարանների գիշեր» ծրագրին

    Համայնքային թանգարանները կմիանան «Թանգարանների գիշեր» ծրագրին

    Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրով մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր և հանդես կգան մի շարք միջոցառումներով: Երևան քաղաքի պատմության թանգարան Ժամը 19:00-ին կբացվի Մինասի «Ամառը Ջաջուռում» և ևս 12 հայտնի գեղանկարիչների գործերի ցուցահանդեսը: 20:00-ին կբացվի կանադահայ լուսանկարչուհի Մարինա Անախաթունյանի «Երկու քաղաք. վերաիմաստավորում» խորագրով ցուցահանդեսը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան Ժամը…

  • Սեզանի Bouilloire et fruit նատյուրմորտը վաճառվել է Christie՚s աճուրդում

    Սեզանի Bouilloire et fruit նատյուրմորտը վաճառվել է Christie՚s աճուրդում

    Պոլ Սեզանի Bouilloire et fruit նատյուրմորտը 59 միլիոն 295 հազար դոլարով վաճառվել է Christie՚s աճուրդում: Այդ մասին հաղորդվում է աճուրդային տան կայքում: Ֆրանսիացի գեղանկարչի ստեղծագործությունը, որն արվել է 1888 և 1890 թվականների միջև ընկած շրջանում, դարձել է ամենաթանկը մայիսի 13-ին Նյու Յորքում կայացած աճուրդում, որը նվիրված էր իմպրեսիոնիստների ստեղծագործություններին և արդի արվեստին: Սեզանի նկարի հետ…

  • Հայաստանը կտոնի Թանգարանների միջազգային օրը

    Հայաստանը կտոնի Թանգարանների միջազգային օրը

    ՀՀ մշակույթի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարանների:Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած…

  • Տիգրան Գալստյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալին

    Տիգրան Գալստյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալին

    Մայիսի 17-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի և ԲՀ մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի, ԲՀ մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և տեղեկատվական աջակցության բաժնի խորհրդատու Վիկտորիա Վալչուկի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:…

  • «Ճանապարհ դեպի տաճար» խորագրով ցուցահանդես՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում

    «Ճանապարհ դեպի տաճար» խորագրով ցուցահանդես՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում

    Մայիսի 17-ին, ժամը 15:00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանին նվիրված՝ «Ճանապարհ դեպի տաճար» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն թանգարանային առարկաներ, Հ. Շարամբեյանի անձնական իրեր և գեղանկարներ, որոնք տրամադրել են նրա ժառանգները: Հ. Շարամբեյանը մեծ ավանդ է ներդրել թանգարանաշինության ու մշակութային ժառանգության պահպանության գործում և արվեստագետի գործունեությունն այդ համատեքստում կներկայացվի…

  • Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն

    Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն

    Մայիսի 17-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը: Այս մասին հայտնում են Պատանի հանդիսատեսի թատրոնի մամուլի ծառայությունից: «Նշանակումը մեկ տարով է և մենք վստահություն ունենք, որ պարոն Թորոսյանի ծրագրերը…

  • Նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթ․ եզրափակիչ փուլ

    Նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթ․ եզրափակիչ փուլ

    Զինված ուժերի զինծառայողների գեղագիտական մակարդակը բարձրացնելու և մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով մայիսի 11-ին ՀՀ նկարիչների միությունում անցկացվել է նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են զորամիավորումների, զորամասերի զինծառայողները: Սպաներից, հանրապետության հայտնի նկարիչներից և քանդակագործներից կազմված մրցավարների խորհրդի որոշումով հաղթող են ճանաչվել. կտավ` «Հաղթական մայիս 1945թ.» անվանակարգում 1-ին տեղ՝ շարքային Գոռ Նարեկի Առուշանյանը, 2-րդ տեղ՝…

  • Հայ տատիկի լուսանկարը լավագույններից է Հնագույն քաղաքների համաժողովում

    Հայ տատիկի լուսանկարը լավագույններից է Հնագույն քաղաքների համաժողովում

    Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների համաժողովի ժամանակ ընտրել են լավագույն լուսանկարները: Արդյունքները հրապարակվել են համաժողովի կայքում: 833 լուսանկարներից, որոնք արվել են 26 երկրներում, «Մարդիկ հնագույն քաղաքների տարածքում» նոմինացիայում երկրորդ տեղն է զբաղեցրել Արմեն Ենգոյանի «Կինը միշտ կին է» խորագրով լուսանկարը: Ֆոտոհամաժողովը կանցկացվի Ռյազանում օգոստոսի 14-18-ը: Հեղինակային եզակի լուսանկարներում ներկայացվել է ԱՊՀ 26 և ՌԴ 40 քաղաք:…

  • Թանգարանների միջազգային օրը կմեկնարկի մայիսի 18֊ին

    Թանգարանների միջազգային օրը կմեկնարկի մայիսի 18֊ին

    ՀՀ մշակույթի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարանների: Այս միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած…

  • Կլոդ Մոնեի նկարը աճուրդում վաճառվել է 110,7 միլիոն դոլարով

    Կլոդ Մոնեի նկարը աճուրդում վաճառվել է 110,7 միլիոն դոլարով

    Նյու Յորքում աճուրդի ժամանակ իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի «Խոտի դեզ» շարքից նկարը վաճառվել է 110,7 միլիոն դոլարով, որը նկարչի համար ռեկորդային է։ Մոնեն նկարը հեղինակել է 1980 թվականին Նորմանդիայում Ժիվեռնա գյուղի մոտ՝ իր տնից քիչ հեռու։ Նկարի նոր սեփականատիրոջ անունը չի նշվում:  

  • Թումանյանի անձնական հավաքածուի ցուցանմուշները արդեն ներկայացվել են

    Թումանյանի անձնական հավաքածուի ցուցանմուշները արդեն ներկայացվել են

    Հովհաննես Թումանյանի անձնական հավաքածուի 28 անուն քարտեզագրության եզակի ու տարաբնույթ ցուցանմուշներ ներկայացվեցին «Ավանդ սերունդներին. պատմության գիտական հիշողություն» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: Ցուցահանդեսը բացվեց մայիսի 14-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում: «Հին և Նոր Կիլիկիայի», «Երևանի և Ելիզավետպոլի», «Ղարաբաղի և հարող շրջանների», «Կովկասի խաղողի այգիների» քարտեզներով և այլ ցուցանմուշներով հարուստ ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 26-ը: «Ցուցադրության բաղկացուցիչ մաս…

  • Խրախուսեք, որ Ձեր երեխաները օգտվեն թանգարաններ այցելելու իրենց տրված տոմսակներից. Արայիկ Հարությունյան

    Խրախուսեք, որ Ձեր երեխաները օգտվեն թանգարաններ այցելելու իրենց տրված տոմսակներից. Արայիկ Հարությունյան

    ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ուսուցիչներին ու ծնողներին հորդորել, որ երեխաներին հնարավորություն տան հաղորդակցվել արվեստի հետ: «Սիրելի´ ուսուցիչներ, տնօրեններ և ծնողներ, որպեսզի Ձեր երեխաները հնարավորություն ստանան շփվելու արվեստի հետ, անպայման աջակցեք, որ կարողանան գրանցվել և գնալ թատրոն ու համերգասրահ: Խրախուսե՛ք նաև, որ օգտվեն թանգարաններ և պատկերասրահներ այցելելու իրենց տրված…

  • Մեկնարկել է երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնը

    Մեկնարկել է երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնը

    Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարանում մեկնարկել է քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնը: Մրցութային առաջին օրը ելույթ են ունեցել պատանի դաշնակահարները: Փառատոնն ընդգրկում է 10 անվանակարգ, այդ թվում՝ դաշնամուր, ինչպես նաև լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-երաժշտական գրականություն: Ժյուրիի գնահատմամբ՝ լավագույն մասնակիցները գալահամերգին կարժանանան Երևանի քաղաքապետարանի պարգևներին: