Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Կմեկնարկի Գութան ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը
Oգոստոսի 23-ին` ժամը 19։00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։ Փառատոնը մեկնարկել է 2014 թվականին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ: Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի…
Սամցխե-Ջավախքի մարզում վաղբրոնզեդարյա շրջանի հետքեր են հայտնաբերվել
Վրաստանի Ազգային թանգարանի միջազգային արշավախումբը Սամցխե-Ջավախքի մարզում վաղբրոնզեդարյա շրջանի հետքեր է հայտնաբերել: Ասպինձայի շրջանի Ռաբաթ ժայռոտ տեղանքում արշավախումբը հայտնաբերել է բնակավայրեր՝ քարե ամրությունների համակարգով: Հայտնաբերել են նաև կյանքի չընդհատվող հետքեր՝ բրոնզե դարաշրջանից մինչև վաղ միջնադար: Հետազոտվող տարածքում այս պահի դրությամբ՝ հայտնաբերել են ավելի քան 500 տարվա վաղեմության քարե կառույցներ: Մինչ այդ Կովկասում այդպիսի կառույցներ չեն…
Արամ Սաթյանը Բաբաջանյանի ռոյալի վրա կատարում է նրա ստեղծագործություններից
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Դիլիջան կատարած այցից տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով հետևյալ. «Գտնվում ենք Դիլիջանում՝ Կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը, այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը: Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը Բաբաջանյանի ռոյալի վրա կատարում է նրա ստեղծագործություններից: Մթնոլորտը հիասքանչ է»: https://www.facebook.com/anna.hakobyan.7965/videos/2538003966243197/
Համո Սահյանի տուն-թանգարան տանող ճանապարհը կլուսավորվի
Սյունիքի մարզի Լոր գյուղում ասում են՝ Լորը Համո Սահյանով է լուսավոր: Իսկ ավելի լուրջ՝ ակնկալում են գյուղը զբոսաշրջային ակտիվ բնակավայրերի քարտեզում տեսնել: Իրենց լավատեսությունն էլ հիմնավորում են փաստերով. բանաստեղծի ծննդավայրն ունի մշակութային հարուստ պատմություն, գյուղի արտաքին լուսավորության խնդիրն էլ սկսել է լուծում ստանալ: Այդ հարցում նրանց աջակցում են գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումը ծրագրային ուղղություն դարձրած…
Արցախում տեղի կունենա հայագիտական միջազգային գիտաժողով
Օգոստոսի 26-ին եւ 27-ին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով: Այս մասին տեղեկացրել է «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը: Նրա խոսքով՝ միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալու հեղինակավոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններից, այլեւ եվրոպական մի շարք երկրներից: «Գիտաժողովը նախաձեռնել են…
Շվեյցարիայում տեղի է ունեցել հայկական երեկո
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո օգոստոսի 13-ին «Պուպլենժ դասական երաժշտության փառատոնի» շրջանակներում տեղի է ունեցել համերգ, որը կրել է «Հայկական երեկո» խորագիրը: Ըստ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տված տեղեկությունից, երեկոյի ընթացքում Ռոբերտ Ստեփանյանի (ջութակ), Նիկիտա Մնդոյանցի (դաշնամուր), Լևոն Մինասյանի (դուդուկ) կատարմամբ հնչեցին կոմպոզիտորներ Կարեն Խաչատուրյանի, Էդուարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի, Նիկիտա Մնդոյանցի և…
Լեոնարդո դա Վինչիի կտավից նոր նկար է հայտնաբերվել
Լեոնարդո դա Վինչիի գրչին պատկանող նոր նկար է հայտնաբերվել նկարչի մեկ այլ հայտնի նկարի՝ «Մադոննան ժայռերում»-ի տակ: Ազգային պատկերասրահը, որն այս օրերին ուսումնասիրում էր դա Վինչիի այս նկարը, հայտնաբերել է նկարչի սկզբնական փորձը նկարելու հրեշտակին ու նորածին Հիսուսին: Հետազոտողների խոսքով նախնական տարբերակը միանգամայն տարբերվում է մեզ հասած տարբերակից: Ուսումնասիրողները, որոնք ամիսներ շարունակ տարբեր տեխնիկաներ…
Բրիտանական ամսագիրը՝ հայերի ու նրանց պատմության մասին
Kensington, Chelsea & Westminster Today ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես հնագույն մշակույթ ունեցող և համաշխարհային քարտեզի վրա ռազմավարական դիրք զբաղեցնող երկիր: Ի դեպ, ամսագրի օգոստոսյան համարը հայոց այբուբենի նկարը պատկերող շապիկով է։ Տեղեկացնենք,որ Հայաստանի մասին պատմող հոդվածների հեղինակներն այս տարի այցելել էին Հայաստան: Նրանք մասնակցում էին «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: «Հայաստանը շարունակում…
Ազգային գրադարանում շուտով կբացվի ուրուգվայական գրականության անկյուն
Հայաստանի ազգային գրադարանում շուտով ուրուգվայական գրականության անկյուն կբացվի: Այս մասին տեղեկանում ենք գրադարանից: Համատեղ նախաձեռնությունը գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկը քննարկեցին վերջինիս գրադարան կատարած աշխատանքայինայցի շրջանակում: Ուրուգվայցի գրողների ստեղծագործությունները գրադարանին նվիրելու պատրաստակամություն հայտնելով՝ հյուպատոսը նշեց, որ գործակցությունն ավելի ընդգրկուն ու բազմաշերտ կարող է լինել: Քննարկվեցին նաև համատեղ թարգմանական…
ՆԱՄ – ում կայացել է արվեստագետ Լիլիթ Գուլիկյանի ցուցահանդեսը
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել երիտասարդ արվեստագետ Լիլիթ Գուլիկյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին գեղանկարչական գործեր, կավից պատրաստված սպասք և դեկորատիվ այլ աշխատանքներ: «Լիլիթի աշխատանքները թարմություն տվեցին մեր ցուցասրահին: Այստեղ ցուցադրված են բազմաժանր, բազմաոճ, բազմատեսակ աշխատանքներ, որոնք վկայում են այն մասին, որ մեր հեղինակը դեռ կայացման ճանապարհին է, բայց արդեն շատ ամուր քայլեր…
Նոր ներկայացումներ Գյումրու դրամատիկական թատրոնում երկար դադարից հետո
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 20-ին: Ներկայացումը ՝ Սամվել Կոսյանի «Թռիչք»ն է, բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի, գլխավոր դերում՝ Անի Խաչիկյան: Աճեմյանցիների 2-րդ նախագիծը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումն է, գլխավոր դերում՝ Իննա Խոջամիրյան: Հոկտեմբերին մանկահասակ հանդիսատեսի դատին կհանձնվի Ա. Տոլստոյի համանուն հեքիաթի հիման վրա ստեղծված…
Kach Nazar. լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանի կատարումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը կատարում է հեղինակային Kach Nazar երաժշտությունը։ Երաժիշտը այս կատարման մասին ասել է, որ ինքը ստեղծել է հայկական այս պարը՝ որպես «Խոստումը» ֆիլմի սաուդթրեքի մի մաս։ 51-ամյա Արա Մալիքյանը հայկական ընտանիքում է ծնվել։ Հայրը ջութակ նվագել սովորեցրել է դեռ վաղ հասակից։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի դժվար տարիները նույնիսկ չեն խանգարել նրան սովորել նվագել։…
Համերգաշար՝ նվիրված Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշար՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին: Նախարարությունից հայտնում են, որ մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ կմատուցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Հոբելյանական համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում. կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: Սեպտեմբերի 4-ին՝…
ՌԴ նախագահը պարգևատրել է Վլադիմիր Սպիվակովին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին պարգևատրել է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշանով: «Հայրենական մշակույթի և արվեստի զարգացման բնագավառում ներդրած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր գործունեության համար պարգևատրել Վլադիմիր Թեոդորի Սպիվակովին՝ Մոսկվա քաղաքի «Մոսկվայի երաժշտության միջազգային տուն» մշակույթի պետական բյուջետային հաստատության նախագահին, «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- ասված է փաստաթղթում:
Հայկական լուսանկարը՝ Պլանետա Մոսկվա-2019 մրցույթի հաղթող
Մոսկվայի քաղաքաշինական կոմիտեն անցկացրել է քաղաքային լուսանկարի «Պլանետա Մոսկվա-2019» մրցույթը: Հաղթողը որոշվել է քվեարկությամբ: Քվեարկությունն իրականացվել է կոմիտեի Facebook-ի էջով: Քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել Աշոտ Գրիգորյանի «Թևավոր ճոճանակներ» լուսանկարը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն: Նշվում է, որ մրցույթին ներկայացված է եղել 3759 աշխատանք: Պրոֆեսիոնալ ժյուրին դրանցից ընտրել է 200-ը: Այդ աշխատանքներն էլ դրվել են…















