Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը
Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, մանկագիր և մանուկների մեծ բարեկամ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Փառատոնի մեկնարկը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Դսեղ գյուղում՝ Հ. Թումանյանի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությամբ: Կհաջորդի թատերականացված բացօթյա տոնախմբություն, ապա կսկսվեն փառատոնի առաջին ներկայացումները, որոնք անվճար կցուցադրվեն Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի տարբեր քաղաքներում, գյուղերում ու ավաններում,…
Նախագահ Սարգսյանը բացել է հայ անվանի լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում բացվել է «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը: Բացման արարողության ժամանակ ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին՝ նման գեղեցիկ ցուցադրությունը նախագահական նստավայրի այգում հյուրընկալելու համար: «Այստեղ դուք տեսնելու եք Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի ամենագեղեցիկ ցուցադրությունը՝ ցուցադրությունների մարգարիտը»,- նշել է նա:…
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմ-ակնարկի պրեմիերային
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տինոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Կինո Պարկ» կինոթատրոնում ներկա է գտնվել «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների պրեմիերային: «Կիլիկիա. Առյուծների երկիր»-ը Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային կինոնախագիծն է․ այն ընդգրկում է թագավորության 300- ամյա պատմությունը: Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող…
Տուն-ինտերնատների բնակիչների գեղանկարները կցուցադրվեն Ճապոնիայում, Վրաստանում և Ֆրանսիայում
«Մենք կարևորում ենք մեր տարեցների բովանդակային զբաղվածությունն ու ժամանցը։ Ներկայումս մեր տուն-ինտերնատների թույլ կետը առողջ և ակտիվ ծերացմանը օժանդակող ծրագրերն են, իսկ նմանատիպ միջոցառումները թույլ են տալիս, որպեսզի մենք կարողանանք հետաքրքիր ժամանց, միջոցառումներ կազմակերպել մեր տարեցների համար»,- այս մասին «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կազմակերպված գեղանկարների ցուցահանդեսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին…
Հայկական ևս հինգ տարածք՝ մշակութային տարածքների ցանկում
Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանի ևս հինգ տարածք ներառվել են մշակութային տարածքների ցանկում։ Այդ տարածքներն են Մեղրի քաղաքը (նախկին անվանումը՝ Արևիք գավառ), Արագածոտնի մարզի Աշնակ գյուղը, Գորիս քաղաքը, Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղը եւ Արարատի մարզի Վերին Դվին գյուղը: Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի նպատակը մշակութային տարածքների առկա ցանկի թարմացումն ու համալրումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի…
Հայկական արհեստների ցուցահանդես Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում
Սեպտեմբերի 13-ին` ժամը 16:00-ին, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում կբացվի հայկական արհեստների ուսուցման և հուշանվերների պատրաստման դասընթացի մասնակիցների ցուցահանդեսը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արգինա» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվող կարպետագործության, կավագործության և նկարչության դասընթացներին մասնակցում են Լոռի Բերդ խոշորացված համայնքից և Ստեփանավան քաղաքից շուրջ 60…
Բրազիլիայի նախագահին վնաս հասցրած զենքը կդառնա պատմական նմուշ, կհանձնվի թանգարանին
2018 թվականին դանակահարել էին Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին։ Այդ դանակը կդառնա ոստիկանության թանգարանի ցուցադրանմուշ։Այս տեղեկությունը փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի որոշումը: Երեքշաբթի Մինաս-Ժերայս նահանգի դատարանը կարգադրել էր դանակը փոխանցել Բրազիլիայի մայրաքաղաքի Ազգային ոստիկանական ակադեմիայի թանգարան՝ այս կերպ պատասխան տալով դաշնային ոստիկանության հարցմանը: Հիշեցնենք, որ դանակի շեղբի երկարությունը կազմում է 30 սմ: «Նախագահի վրա…
Մեկնարկում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, բացելով իր 94-րդ համերգաշրջանը, ներկայացնում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակահար), ովքեր հայտնի երաժիշտների ընկերակցությամբ ելույթ կունենան սեպտեմբերի 19-ին: Փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան»…
Առաջին անգամ Երևանում մենահամերգով հանդես կգա հանրահայտ դաշնակահար Անդրաշ Շիֆը
Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում մենահամերգով կներկայանա հանրահայտ դաշնակահար Անդրաշ Շիֆը: Դաշնակահարը կկատարի Բեթհովենի և Շումանի ստեղծագործությունները: Երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Անդրաշ Շիֆը ծնվել է 1953 թվականին Բուդապեշտում: Ուսանել է Ֆերենց Լիստի ակադեմիայում: Իբրև մենակատար և դիրիժոր նա հանդես է գալիս Բեռլինի և Նյու…
Գյումրիում անցկացվելիք Անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույց
Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում: Մասնավորապես, սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկելու են Գյումրու Կենտրոնական զբոսայգում՝ ժամը 11:00-ից: Քաղաքի տարբեր հատվածներում կլինեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես վինիլ, էլեկտրոնային, ռոք, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար: Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային…
«Մշակութային երկխոսություն» խորագրով համերգ Գեղարդում
ՀՀ ԱԳՆ-ի Facebook-յան պաշտոնական էջը գրում է. «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգ Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 13-ին ժ․ 19։00-ին, Գեղարդ վանական համալիրում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի կունենա «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը, որին իրենց կատարումներով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը…
HBO ընկերությունը թողարկել է «Եկատերինա Մեծ» մինի սերիալի թրեյլերը
HBO ընկերությունը թողարկել է «Եկատերինա Մեծ» մինի սերիալի ամբողջական թրեյլերը, որը պատմում է ռուս կայսրուհու մասին։ Սերիալում գլխավոր դերը կատարում է «Օսկար»-ի մրցանակակիր Հելեն Միրենը։ Դերասանուհին նաեւ նախագծի համապրոդյուսերն է։ Հեղինակները չորս էպիզոդում մտադիր են ցուցադրել ռուս կայսրուհու կյանքի վերջին տարիները։ Նախագծի ռեժիսորը Ֆիլիպ Մարտինն է։ Նկարահանումներն անց են կացվել Ռուսաստանում, Լատվիայում եւ Լիտվայում։…
Մուշի եկեղեցում մատուցված պատարագին տեղի հայերը խաղող են հյուրասիրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցում 7-րդ անգամ մատուցվեց պատարագ։ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ մատուցված պատարագին ներկա էին հարյուրավոր հայեր Հայաստանից, Թուրքիայից և Սփյուռքից: Նրանց թվում էր նաև Տարոնի և Մուշի հայերի համերաշխության և տուրիզմի հասարակական միության նախագահ Հայրեթթին Ասլանը: Նա իր հետ բերել էր դարավոր պատմություն…
Վենետիկի կինոփառատոնում հաղթողի «պսակը» հասավ ամերիկյան հայտնի ֆիլմին
Վենետիկում ավարտվել է 76-րդ միջազգային կինոփառատոնը։ Ամերիկացի Թոդ Ֆիլիփսի «Ջոկերը» ֆիլմը արժանացավ գլխավոր մրցանակին՝ Սուրբ Մարկոսի «Ոսկե առյուծին»-ին։ Գլխավոր դերը ֆիլմում խաղացել է Խոակին Ֆենիքսը։ Ֆիլմը ներկայացնում է Ջոքերի պատմությունը, ով հայտնի կոմիքսի սուրպերհերոս Բեթմենի թշնամին է։ 86-ամյա Ռոման Պոլանսկու ֆիլմն արժանացել է Գրան-պրիի՝ «Արծաթե առյուծի»։ Եվրանյուզի տեղեկություններով, մրցանակը հանձնել են ռեժիսորի կնոջը՝ Էմանուել Սենյեին։ Պոլանսկին…
Սեպտեմբերի 9-ին նշվում է Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակը
Հայաստանի պատմության թանգարանը Սեպտեմբերի 9-ին նշում է հիմնադրման 100-ամյակը: Մեկդարյա հոբելյանի առթիվ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»-ում տեղի է ունեցել գիտաժողով, որի բացման հանդիսավոր նիստին մասնակցել են արտերկրի հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը նախարար Արայիկ Հարությունյանի անունից ողջունել է գիտաժողովի մասնակիցներին` իր խոսքում…















