Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Լուսանկարչի՝ գրաֆիտիների և որմնանկարների հավաքածու ստեղծելու 40 տարվա առաքելությունը
ՄաքԱրթուր Քամիլո Խոսե Վերգարան իր կյանքի 40 տարին անց է կացրել Միացյալ Նահանգների շենքերին նկարված որմնանկարները լուսանկարելով: «Շուրջ 40 տարի, իմ հիմնական զբաղմունքներից մեկը որմնանկարներ, գրաֆիտիներ և գովազդային նշանններ լուսանկարելն էր, որոնք հիմնականում նկարված էին անհայտ արվեստագետների կողմից: Ես գտել եմ այսպիսի նկարների հազարավոր օրինակներ կոմերցիոն փողոցներում, նրբանցքներում և լքված փողոցներում: Այս որմնանկարներից շատերը շատ…
Այսօր մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է. Ազգային պատկերասրահի անդրադարձը
Այսօր մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է (1860 – 1921 թթ): Այս կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահն անդրադարձել է նրա ամենաակնառու գործերից մեկին: Facebook-ի էջում հրապարակելով այն՝ գրել է. «Քրիստոսի կերպարին նվիրված Վարդգես Սուրենյանցի ամենաակնառու գործերից է 1900 թվականին ստեղծված «Քրիստոսի դեմքը. Դաստառակ» նկարը: Ռեալիստական մեկնաբանմամբ այն ներկայացնում է Փրկչի «Անձեռակերտ Պատկերը»:Ըստ քրիստոնեական ավանդության՝ Եդեսիայի…
Կլոդ Մոնեի «Դուքսերի պալատ» կտավն աճուրդում վաճառվել է ավելի քան 36 մլն դոլարով
Լոնդոնում Sotheby’s աճուրդի տան կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ ֆրանսիացի Կլոդ Մոնեի «Դուքսերի պալատ» կտավը վաճառվել է 36․4 մլն դոլարով։ Այս մասին հայտնում են աճուրդի տան ներկայացուցիչները։ Գնորդը ցանկացել է անհայտ մնալ։ Մոտ 7 մլն դոլարով էլ վաճավել է բելգիացի սյուրռեալիստ Ռենե Մագրիտի «Առավոտյան աստղ» աշխատանքը։ Ընդհանուր առմամբ, աճուրդի տանը հաջողվել է վաճառել…
Էլթոն Ջոնն ու Տերոն Էջերթոնը միասին երգել են
Ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո տեղի է ունենում ամենամյա երեկույթ, որը կազմակերպում է Էլթոն Ջոնը: Երեկույթին դերասան Տերոն Էջերթոնը ցուցադրել է, թե որքան լավ է նա պատրաստվել «Ռոքեթմեն» ֆիլմի համար, որում նա մարմնավորել է երիտասարդ Էլթոն Ջոնին: Տերոն Էջերթոնը և Էլթոն Ջոնը միասին երգել են Tiny Dancer երգը, որը Էլթոն Ջոնի ամենահայտնի երգերից մեկն է: Նշենք,…
Ժամանակակից արվեստը՝ որպես հոգեկան աշխարհի արտացոլում. Էմմա Ֆայնման
Էմմա Ֆայնմանի արվեստի վերջին գործերը ուսումնասիրում են «գոյաբանական տարածության» տարբեր ոլորտներ. լինի ֆիզիկական, հիշողությունից վերցված, հավերժական, երազանման, թե ֆետիշական. աշխարհում տեղի ունեցող ցանկացած բան, ինչը չունի ժամանակային սահմանափակում: Մարտին Լոնդոնի Հասարակական պատկերասրահում ցուցադրված «Իրականության ոլորտները» բացահայտում են արվեստագետի ներքին աշխարհը. կրկնվող երազներ, ֆետիշացված երազանքներ և լայնորեն պատկերվող հոգեբանական տարածություններ: Այս ֆանտաստիկ ձևավորված կերպարները, որոնք հիմնականում…
Մահացել է Talk Talk փոփ-խմբի ղեկավար Մարկ Հոլլիսը
64 տարեկանում մահացել է Talk Talk փոփ-խմբի ղեկավար Մարկ Հոլլիսը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Երգչի մահվան պատճառները դեռ չեն նշվում: Հոլլիսը Talk Talk խումբը ստեղծել է 1981 թ.: Նա այդ խմբում ելույթ է ունեցել իբրև վոկալիստ, կիթառահար, ստեղնահար և երգերի հեղինակ: Խումբը գործեց 10 տարի՝ մինչև 1991 թ.: Գոյության 10 տարիների ընթացքում խումբը ձայնագրել…
Հայտնի լուսանկարի պատմություն. Գրեյս Քելլին ցատկում է Ֆիլիպ Հալսմանի լուսանկարի համար
1950-ական թվականներին լատվիացի լուսանկարիչ Ֆիլիպ Հալսմանը սկսեց խնդրել բոլոր հայտնի մարդկանց, ում լուսանկարում էր, օդ ցատկել: Նրա մոտ այս գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ նա ցանկանում էր լուսանկարել Էլեանոր Ֆորդին: «Հանկարծ ես սուր ցանկություն զգացի նրան ցատկելիս լուսանկարելու, – հիշում էր նա»: Ֆորդը համաձայնվեց և հանեց բարձրակրունկները: 6 տարվա ընթացքում նա շատերին այդ դիրքով նկարեց,…
Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա Շուկշինան հոսպիտալացվել է սուր ինֆարկտով
Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա Շուկշինան հոսպիտալացվել է սուր ինֆարկտով: Այս մասին հայտնել է «Պյատի կանալ»-ը: Ֆեդոսեևա Շուկշինան, հեռուստաալիքի տվյալներով՝ փետրվարի 24-ի երեկոյան վատառողջ է զգացել և կրծքի շրջանում ցավեր է ունեցել, ինչից հետո շտապ տեղափոխվել է բուժհիմնարկություն: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դերասանուհին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Լիդիա Ֆեդոսեևա Շուկշինան ռուս և խորհրդային դերասանուհի է,…
«Օսկար» 2019. հաղթողների ցանկն ամբողջությամբ
Դե ինչ, վերջապես տեղի ունեցավ ֆիլմասերների համար այդքան սպասված «Օսկար» մրցանակաբաշխությունը: Օսկարի 91-րդ արարողությունն անցավ առանց հաղորդավարների: Այն սկսվեց աշխարհահռչակ Queen խմբի և Ադամ Լամբերտի ելույթով: Նշենք նաև, որ Queen խմբի մասին պատմող «Բոհեմական Ռապսոդիա» ֆիլմը նույնպես նոմինացված էր մի շարք անվանակարգերում, այդ թվում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ձեզ ենք ներկայացնում բոլոր անվանակարգերի հաղթողներին: Լավագույն երկրորդ…
Կինոռեժիսոր Գեորգի Դանելիան հոսպիտալացվել է
Խորհրդային և ռուս կինոռեժիսոր Գեորգի Դանելիան հոսպիտալացվել է, հաղորդում է РЕН ТВ-ն: Հեռուստաընկերության տվյալներով՝ նա գանգատվել է ծանր շնչառությունից: Ռեժիսորը երկար ժամանակ է՝ թոքերի հետ կապված խնդիր ունի: Մոսկովյան հիվանդանոցներից մեկում նրա մոտ ախտորոշել են «պնևմոտրաքս»: Այս պահին առկա տվյալների համաձայն՝ նրա վիճակը գնահատվում է ծանր: Նրա առավել հայտնի աշխատանքներից են «Я шагаю по Москве»,…
Գարո Փայլանը մասնակցել է Անիին նվիրված ցուցահանդեսին
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Անիին նվիրված ցուցահանդեսին մասնակցելու մասին հրապարակում է արել Twitter–ի իր էջում։ Գրառման մեջ ասված է. «Անկարայում մասնակցեցի Քարերի պոեզիա Անին» ցուցահանդեսի բացմանը։ Անին ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում ներառելու եւ պահպանելու գործում մեծ ավանդ ունեցող Օսման Քավալան բանտում լինելու պատճառով չկարողացավ ներկա լինել։ Այս երկիրը դավաճանում է իրեն լավություն արած հարազատ զավակներին»։
Արայիկ Հարությունյանի առաջարկը ռեժիսոր Հովհաննես Գալստյանին
Ինչ եմ առաջարկել հացադուլ իրականացնող Հովհաննես Գալստյանին Ուրախ եմ, որ Հովհաննես Գալստյանը դուրս եկավ հացադուլից։ Գալստյանին առաջարկել եմ հետևյալը և տեքստը փոխանցել նրան, ինչից հետո նա դուրս է եկել հացադուլից. «Որպես կառավարության անդամ՝ պատրաստ եմ սույն թվականի փետրվարի 26-ին ժամը 17։30-ին ընդունել Հովհաննես Գալստյանին և քննարկել ոլորտում առկա խնդիրները, իսկ մարտի 1-ին առավոտյան ժամը 9։30-ին…
Ռուսական թատրոնը թատերասերների դատին կհանձնի երկու նոր ներկայացում
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մարտի վերջին հանդիսատեսին կներկայացնի Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» ներկայացումը, իսկ մայիսին՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Այս մասին հայտնել է թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։ «Ինքնասպանը» ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է, իսկ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման բեմադրիչը՝ ես։ Շուտով բեմ կվերադառնան «Գայլն ու յոթ ուլիկները», «Բժիշկ Այբոլիտը» մանկական…
Մահացել է կատակերգու դերասան Բրոուդի Ստիվենսը
48 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Բրոուդի Ստիվենսը: Նա ավելի հայտնի էր սթենդ ափ կատակերգական ելույթների ժանրում: Այս մասին հայտնում է USA TODAY կայքը: «Բրոուդին ոգեշնչման աղբյուր էր և շատերի համար իսկական ընկեր էր: Մենք զգում ենք նրա կարիքը, նրան բոլորն են սիրում»,- ասել է դերասանի ընկերներից մեկը: Լոս Անջելեսի ոստիկանությունը դերասանին մահացած է գտել,…
Կանցկացվի բարեգործական աճուրդ՝ նվիրված Մինաս Ավետիսյանի որմնանկարների փրկությանը
Այսօր լրանում է մեծ գեղանկարիչ Մինաս Ավետսիյանի մահվան 44-րդ տարելիցը: Այս կապակցությամբ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստյան կարգ է մատուցվել, իսկ «Որդան կարմիր» բարեգործական հիմնադրամը եկեղեցու բակում ցուցադրել է Մինասի Ջաջուռի շարքից կտավներ: Հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Փիլոյանը տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս կկազմակերպվի բարեգործական աճուրդ, որի հասույթը տրամադրվելու է որմնանկարների վերանորոգմանը: «Եթե ավելի լինեն միջոցները, ուրիշների…















