Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Հայտնի են BAFTA կինոմրցանակի հաղթողները՝ Ռամի Մալեկը նրանց թվում է
Լոնդոնում անցկացվել է Միացյալ Թագավորության գլխավոր կինոմրցանակի հանձնման 72-րդ արարողությունը։ «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում հաղթել է Յորգոս Լանտմոսի «Ֆավորիտը»։Կինոնկարը նվաճել է յոթ մրցանակ։ Կինոյի և հեռուստաարվեստի բրիտանական ակադեմայի վարկածով (BAFTA)՝ լավագույն ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի սև-սպիտակ «Հռոմ» դրաման։ Կուարոնը, աշխատելով ֆիլմի վրա, հանդես է եկել նաև որպես դրա օպերատոր, սցենարիստ և պրոդյուսերներից…
Հիտլերի գեղանկարների գնորդ չի գտնվել․ աճուրդը հետաձգվել է
Նյուրնբերգում կայացած աճուրդի ընթացքում որևէ մեկը չի ցանկացել գնել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի գեղանկարները։ Դրանց վաճառքը հետաձգվել է։ Ենթադրվում է, որ աճուրդում 5 գեղանկարների անհաջողությունը կապված է դրանց բարձր գնի ու իսկության վերաբերյալ կասկածների հետ։ Աճուրդում դրանց մեկնարկային գները եղել են 19-45 հազար եվրո։
«Քեռի Ջիվանը հայ մեծանուն երաժիշտ է», – Դմիտրի Դիբրով
Հայտնի ռուս շոումեն Դմիտրի Դիբրովը riafan.ru-ին տված հարցազրույցում պատմել է վերջերս Կալիֆոռնիա կատարած այցի մասին։ Այնտեղ նա ընտանիքով մասնակցել է Ջիվան Գասպարյանի 90-ամյակին նվիրված միջոցառմանը։ «Կալիֆոռնիայում շնորհավորել ենք հայ մեծանուն երաժիշտ՝ քեռի Ջիվանի 90-րդ տարեդարձը։ Հենց նա է իր դուդուկով նվագում հայտնի «Գլադիատոր» ֆիլմում», – ասել է Դմիտրի Դիբրովը։ Հիշեցնենք, որ վարպետ Ջիվանը 90 տարեկան…
Կոնստանտին Օրբելյանը «Grammy»-ի հավակնորդ է
«Վաղը (արդեն այսօր՝ azat.tv) Լոս Անջելեսում կկայանա «Գրեմմի» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը: ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին «Grammy»-ի հավակնորդ է: «Grammy» 61-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրված է նաև Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը՝ Օրբելյանի ղեկավարությամբ: Ինքնատիպ այդ ձայնագրության մեջ հնչում…
Աճուրդի կհանվեն Հիտլերի կտավներից 5-ը
Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի կտավներից հինգը աճուրդի են հանվելու Նյուրեմբերգ քաղաքում, ինչը հանրության լայն շերտերի վրդովմունքն է առաջացրել: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: Նյուրեմբերգի քաղաքապետ Ուլրիխ Մալին դատապարտել է կտավներն աճուրդի հանելու որոշումը՝ նշելով` դա վատ ճաշակի դրսևորում է: Աճուրդի հանվելիք կտավներից մեկը, որում լեռնային լիճ է պատկերված, ունի 51 000 դոլար մեկնարկային…
Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է
Վահան Տերյանի ծննդյան օրն է: Մեծ բանաստեղծը, հրապարակախոսը, ազգային գործիչն ապրել է ընդամենը 34 տարի, բայց մեծ ժառանգություն է թողել սերունդներին: Նրա գործունեությունն այնքան բազմաբովանդակ է եղել, որ մինչ օրս ամբողջովին ուսումնասիրված չէ: Տերյանի 134 ամյակի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում այսօր տեղի է ունեցել «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը՝ «Ջավախք» հայրենակցական միության կազմակերպմամբ: Բանաստեղծի շիրիմի մոտ…
Մեյսի Ուիլյամսը կստանա նոր ֆիլմի գլխավոր դերը
ՄԵյսի Ուիլյամս կստանձնի Ջուլիուս Բերգի «Սեփանականատերերը» ֆիլմի գլխավոր դերը: Ուիլյամսը կխաղա մի երիտասարդ կնոջ դերում, ով ապրում է Անգլիայի գյուղերից մեկում և մի օր հայտնվում է մի մղձավանջի մեջ, որտեղ իր զուգընկերը և նրա ընկերը պատրաստվում են գողություն կատարել, սակայն իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Բերգը և Մաթյու Գոմպելը գրել են սցենարը մի կատակերգական գրքի…
82 տարեկան հասակում մահացել է դերասան Ալբերտ Ֆիննին
Փետրվարի 8-ին մահացել է տաղանդավոր բրիտանացի դերասան Ալբերտ Ֆիննին, ով կինոսերներին հիմնականում հայտնի է իր «Էրին Բրոկովիչ» դերով: Այս մասին հայտնել են լրա ընտանիքի անդամները: Ֆիննին 82 տարեկան էր: Նա մի քանի անգամ արժանացել է Օսկարի՝ որպես լավագույն դերասան «Թոմ Ջոնս», «Սպանություն արևելյան ճեպընթացքում» և մի շարք այլ ֆիլմերի համար: Ֆիննիի վերջին դերը 2012 թվականին…
Վուդի Ալենը դատի է տվել Amazon Studios-ին
Ռեժիսոր Վուդի Ալենը 68 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել ընդդեմ Amazon Studios ֆիլմարտադրողի դեմ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Ռեժիսորը, որպես պատճառ ներկայացրել է պայմանագրի առանց բացատրության խզումը: Թերթը նշում է, որ Amazon-ը հոլիվուդյան սեքս սկանդալների լուրերի ֆոնին հրաժարվել է ցուցադրել ռեժիսորի «Անձրևոտ օր Նյու Յորքում» ֆիլմը ու ևս 3 ֆիլմ:…
Լիրիկան բառերի մեջ տրված երաժշտությունն է»․-Հենրիկ Էդոյան | Հանդիպում պոետի հետ
Հենրիկ Էդոյանը տասնամյակներ շարունակ իր ակտիվ ներկայությունն է ապահովել հայ ժամանակակից պոեզիայում։ Փետրվարի 5-ին ընթերցողին ներկայացվեց նրա նոր՝ «Լույսը ձախ կողմից» բանաստեղծությունների ժողովածուն, ինչի առիթով էլ «Զանգակ» գրատանը կազմակերպվել էր հանդիպում հեղինակի հետ։ Միջոցառումը մարդաշատ էր, ներկա էին ինչպես գրողի սերնդակիցներն, այնպես էլ երիտասարդներ, ովքեր հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի միջոցով ավելի մոտիկից ծանոթանալ Էդոյանի հետ։ Հանդիպումը վարում…
Իսրայելում առաջարկում են Երուսաղեմի հայկական խեցեղեն արվեստը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում
«The Jerusalem post» իսրայելական թերթն անդրադարձել է Իսրայելում մշակութային ժառանգության պահպանման հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարբերականը գրում է, որ Իսրայելում մշակութային ժառանգությունը գտնվում է հակասեմականության և տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկերի սպառնալիքի տակ: Հետևաբար, օրակարգային հարց է դրանց պահպանումը՝ ներառելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Թերթը ներկայացնում է այն մշակութային արժեքները, որոնք առաջարկվում է ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:…
Վաղը կբացվի Մինասի գույներով՝ այցելուների ձեռքերով ստեղծված «Գույների կախարդանք» ցուցահանդեսը
Հայաստանի ազգային պատկերասրահում նախապատրաստական աշխատանքներ են. վաղը այստեղ կբացվի Մինաս Ավետիսյանի գույներով՝ այցելուների ձեռքերով «Գույների կախարդանք» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը: «Մոտ չորս ամիս ծրագրին մասնակցեց շուրջ վեց հարյուր /600/ աշակերտ՝ Հայաստանի տարբեր դպրոցներից և հաստատություններից: Նախագծում առանցքայինը նկարչի ծննդավայրը պատկերող «Ջաջուռ» կտավն է՝ 1960 թ., որը հայրենի բնաշխարհի գունային…
Մայքլ Ջեքսոնը և Ջորջ Հարիսոնը միասին
40 տարի առաջ այն ժամանակ երկու խոշորագույն երաժշտական աստղերը մտել են BBC-ի ռադիոկայան՝ քննարկելու շաբաթվա երաժշտական նորությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հետագա մեկուկես ժամում Մայքլ Ջեքսոնը և Ջորջ Հարիսոնը քննարկել են Նիկոլետ Լարսոնի, The Blues Brothers-ի և Foreigner-ի վերջին սինգլները, ինչպես նաև պատմել են, թե ինչպես են ստեղծվել իրենց սեփական երգերը: Սակայն BBC-ում որոշում Էր ընդունվել արխիվներում…
Հայ նկարչի դիմանկարները Հեմսբախի քաղաքապետարանում
Գերմանիայի Հեմսբախ քաղաքի քաղաքապետարանի շենքում կայացել է հայ նկարիչ, ռեստավրատոր, որմնանկարների վարպետ Տիգրան Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանհեյմ քաղաքի Գյոթեի ինստիտուտի նախկին գիտաշխատող, մշակութաբան Աննա Բաբայանը, ում առիթ էր ընձեռվել ներկայացնելու նկարչին ցուցահանդեսի բացման արարողությանը, որոշ մանրամասներ ներկայացրեց միջոցառումից։ «Գնահատված հինը՝ նորովի մատուցմամբ» խորագիրը կրող մշակութային իրադարձությանը մասնակցել են Հեմսբախի քաղաքապետը, այլ նկարիչներ,…
Մահացել է անգլիացի գրող Ռոզամունդ Փիլչերը
Կյանքի 95-րդ տարում Շոտլանդիայում մահացել է անգլիացի կին գրող Ռոզամունդ Փիլչերը: Փետրվարի 7-ին այս մասին հայտնել է The Independent թերթը: Ըստ թերթի տվյալների՝ Փիլչերը մահացել է Շոտլանդիայի Դանդի քաղաքի հիվանդանոցում կարճատև հիվանդությունից հետո։ Փիլչերը գրել է մեկ տասնյակից ավելի վեպեր, որոնցից նրան առավել մեծ հաջողություն է բերել The Shell Seekers-ը («Ընտանեկան մասունք», 1987): Գրքի միլիոնավոր…















