Առողջապահություն
Ազատ TV-ն ներկայացնում է առողջապահության ոլորտի կարևոր նորություններ, նորագույն հետազոտություններ և առողջության պահպանման միջոցներ։
«Խուճապի մատնվել պետք չէ». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական ապատեղեկատվության մասին‼️ Ամանորի տոնական օրերին առողջապահության նախարարության կողմից սահմանվել է օրական հսկողություն ինչպես ստացիոնար, այնպես էլ պոլիկլինիկական կազմակերպություններ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նկատմամբ։ Ըստ օրական մոնիթորինգի տվյալների՝ հունվարի 4-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներին բնորոշ գանգատներով դիմել է 494 հիվանդ,…
Արսեն Թորոսյանի յուրօրինակ շնորհավորանքը
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու առողջ ապրելակերպի կոչով սոցիալական գովազդ հրապարակել:
Աննա Հակոբյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են մանկական քաղցկեղի դեմ պայքարում համագործակցության ուղիները
Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, ներկայացրել քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ապագայի ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը,…
Տոն օրերին բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն
Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն: Քաղաքապետարանից հայտնում են, որ տոնական օրերին պոլիկլինիկաներում ժամը 11:00-ից մինչև 15:00-ն կհերթապահեն մանկաբույժ և թերապևտ: Ստացիոնար բուժհաստատություններում՝ հիվանդանոցներում, հերթապահությունը սահմանված կլինի ժամանակացույցով:
Սպասվում է կյանքի տևողության նվազում և վաղաժամ մահվան ռիսկի աճ. Science daily
ԱՄՆ Դյուկի համալսարանի գիտնականները պարզել են, որ X սերնդի և հազարամյակի ներկայացուցիչների շրջանում սպասվում է կյանքի տևողության նվազում և վաղաժամ մահվան ռիսկի աճ, հաղորդում է Science Daily-ը: Հետազոտողների խոսքերով, ռիսկային խմբերում ընդգրկվել են 38-45 և 27-37 տարիքային խմբերը: Մասնագետները վերլուծել են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններից ստացված 1990-2016 թվականների տվյալները՝ մահվան հավանական պատճառները պարզելու համար:…
ԱՀԿ-ն ամանորի նախաշեմին հիշեցրել է առողջ սննդակարգի կանոնների մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամանորյա տոների նախաշեմին հիշեցրել է ճիշտ սնվելու մասին: Կազմակերպությունն իր կայքում զետեղել է հանձնարարականներ, որոնք կօգնեն տոնական խնջույքներից հետո նվազեցնելու առողջության հետ կապված վտանգները՝ գրում է tass.ru-ն։ Թեև առողջ սննդակարգի բաղադրությունը կախված է շատ գործոններից, այդ թվում՝ մարդկանց տարիքից, նրանց ակտիվությունից և սնունդի առանձնահատկություններից, այնուամենայնիվ, բոլոր մշակույթների համար ընդհանուր կանոններ գոյություն…
Հայաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում գրանցվել է H1N1 գրիպի 10 դեպք
news.am-ը գրում է՝ Հայաստանում վերջին 2 շաբաթներին գրանցվել է H1N1-ի 10 դեպք, որը ժողովուրդը «խոզի գրիպ» է անվանում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Մասնագետի խոսքով՝ Հայաստանի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում այս պահին այս վիրուսի բարդություններով հիվանդներ չկան. H1N1-ով հիվանդների մեծամասնությունը…
Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս ամանորին չխախտել երեխաների սննդակարգը
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է՝ «Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին։ Իհարկե, երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ, որպեսզի «անծանոթ» սննդից ոչ մի խնդիր չառաջանա։ Երեխաների մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և…
Մեկ ԲԿ-ում միաժամանակ 6 զույգ երեխա է ծնվել
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) միաժամանակ վեց զույգ երեխա է ծնվել, հայտնում է Med Practic-ը: Նրանցից երկու զույգը ծնվել է արտամարմնային բեղմնավորման, իսկ չորսը՝ բնական բեղմնավորման ճանապահով: «Այս պահին մեր խնամքի տակ ունենք վեց զույգ նորածին, ինչն աննախադեպ է: Ի դեպ, նախորդ օրը կենտրոնից դուրս է գրվել յոթերորդ զույգը: Ըստ ժամկետի՝ ամենփոքր…
Սոցիալական փաթեթում կընդգրկվեն ավելի քան 15,000 առողջապահության ոլորտի աշխատող
«Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի շրջանակներում առողջապահական ոլորտի առանձին կազմակերպությունների և առանձին ծառայություններ մատուցող անձնակազմերի աշխատողներին ներառել բժշկական օգնություն ստացող շահառուների ցանկում և նրանց համար նույնպես առողջակապահության ապահովագրական փաթեթներ ձեռք բերել: Սոցիալական փաթեթում կընդգրկվեն ավելի քան 15,000 առողջապահության ոլորտի աշխատող: Սոցիալական փաթեթի շահառուներից բացի կներառվեն և առողջապահական փաթեթներ ձեռք…
Շումախերն այլևս գամված չէ անկողնուն
Armsport.am-ի փոխանցմամբ, որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակի վերաբերյալ: Լեգենդար մարզիկն այլևս գամված չէ անկողնուն և կապված չէ կենսական ապարատների հետ, բայց ամենօրյա բժշկական օգնության կարիք ունի, որը գերազանցում է 50 հազար ֆունտը, հայտնում է Daily Mail-ը: Շումախերն իր ընտանիքի հետ ապրում է Շվեյցարիայում: Ընկերներին առաջվա…
Արսեն Թորոսյանը պատասխանել է երեխաների հարցերին
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը «Դու պատասխանատու ես քո առողջության համար» միջոցառման շրջանակներում հանդիպել է դպրոցահասակ երեխաներին, հայտնում է 1in.am-ը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջիններիս ջերմ երկխոսությանը հետևել է հարց ու պատասխանը: Դեռահասները բարձրաձայնել են առողջապահության ոլորտում իրենց մտահոգող հարցերը, իսկ նախարարի պաշտոնակատարը պատասխանել է դրանց: Երեխաների հարցերը բազմաբնույթ և բազմաբովանդակ էին`բժշկական…
Աննա Հակոբյանը այցելել է շվեյցարական «Genolier» կլինիկա
Դեկտեմբերի 14-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է շվեյցարական «Genolier» կլինիկա, որը համարվում է Շվեյցարիայի Համադաշնության առաջնակարգ բժշկական ծառայություն մատուցող 5 լավագույն բժշկական հաստատություններից մեկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, այցի ընթացքում «Genolier» կլինիկայի գործադիր տնօրեն Բաբս Սիկլետը…