Սպորտ
Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խաղացանկ
Երեք շաբաթվա ընդմիջումից հետո նորից եկել է Չեմպիոնների Լիգան։ Այսօր կայանալու են խմբային փուլի նախավերջին 5-րդ տուրի առաջին 8 հանդիպումները, որոնք կարող եք դիտել հետևյալ հղումներով՝ Group E 21:55 – AEK – Ajax 23:59 – Bayern Munich – Benfica Group F 23:59 – Hoffenheim – Shakhtar Donetsk 23:59 – Lyon – Manchester City Group G…
«Ռիվեր Փլեյթ» և «Բոկա Խունիորս» խաղը չի կայանա
Լիբերտադորեսի Գավաթի խաղարկության եզրափակչի պատասխան հանդիպումը «Ռիվեր Փլեյթի» և «Բոկա Խունիորսի» միջև չի կայանա Արգենտինայում: Ինչպես հայտնում է BBC-ն, դեռևս հստակ որոշված չէ, թե որտեղ է կայանալու հանդիպումը: Նախատեսվում է այն անցկացնել դեկտեմբերի 8-ին կամ 9-ին: CONMEBOL-ը ցանկանում է հանդիպման անցկացումը կազմակերպել «որքան հնարավոր է շուտ»:
Փյունիկը կմասնակցի Ռուսաստանի ՖԱԼ-ի Գավաթի խաղարկությանը
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, կայացել է ՖԱԼ-ի (Ռուսաստանի առաջին դիվիզիոն) Գավաթի վիճակահանությունը: Մրցաշարը կկայանա փետրվարի 8-ից 21-ը Կիպրոսի Պաֆոս քաղաքում: Այս մասին հայտնում է armsport.am-ը: Ամեն տարի մրցաշարին մասնակցում են այլ երկրների ակումբներ: Այս տարի մրցաշարին կմասնակցի նաև Երևանի «Փյունիկը»: Այլ երկրների թիմերից կմասնակցեն էստոնական «Լևադիան», լատվիական «Ռիգան» և ՌՊԼ-ն ներկայացնող «Ուրալը»: «Փյունիկն» ընդգրկված է A…
Արմեն Գյուլբուդաղյանցը գոհ չէ Ազգերի լիգայում գրանցած արդյունքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը գոհ չէ Ազգերի լիգայում գրանցած արդյունքից, այդ մասին հայտնում է 168.am-ը. «Ընդհանուր խաղերի արդյունքներից, բնականաբար, գոհ չենք: Բայց գոհ ենք Մակեդոնիայի և Ջիբրալթարի հետ խաղերի արդյունքներից: Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի դեմ ներսի և դրսի երկու խաղերում գնդակի վերահսկողությունը 30/70 հարաբերակցությամբ էր՝ հօգուտ մեզ: Ջիբրալթարի խաղի գոլերը մենք բաց…
«Չելսիի» կիսապաշտպանը հայտնվել է «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը հայտնվել է «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում: «Ռոսսոներիի» մարզական տնօրեն Լեոնարդոն բանակցում է լոնդոնցիների տնօրենի հետ 31-ամյա իսպանացու վարձակալության հարցով: Ֆաբրեգասը «Չելսիում» խաղային պրակտիկայի պակասուրդ ունի, մրցաշարի ավարտից հետո նա կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ:
Բռնցքամարտիկը հանուն որդու վաճառում է չեմպիոնի գոտին
Շոտլանդացի բռնցքամարտիկ Ռոնի Քլարքը վաճառում է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) չեմպիոնի գոտին`որդուն նվեր գնելու համար: Այս մասին հաղորդում է World Boxing News-ը: «Վաճառում եմ IBF-ի պաշտոնական գոտին, որը նվաճել եմ փետրվարին: Ես չգիտեմ`իմ հաջորդ մարտը երբ տեղի կունենա: Իմ հակառակորդները հրաժարվում են մենամարտից`վնասվածքների և այլ պատճառներով: Այդ պատճառով ես անգամ որդուս Սուրբ ծննդյան համար նվեր…
«Արսենալ»-ը հաղթեց «Բորնմութ»-ին
Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Անգլիայի առաջնության՝ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ի «Բորնմութ»-ի միջև խաղը, որն ավարտվեց «Բորնմութ» հյուրընկալած հակառակորդի հաղթանակով։ «Բորնմութ»-ի ֆուտբոլիստներից Ջեֆերսոն Լերման ինքնագոլի հեղինակ դարձավ առաջին խաղակեսի վերջնամասում «Արսենալ»-ի արագ հակագրոհներից մեկի ժամանակ: Խաղի 45-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ջոշուա Քինգը։ Երկրորդ խաղակեցին գոլի հեղինակ դարձավ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը։ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը…
«Արսենալը» պետք է անցնի բավականին բարդ թեստ
Այս խաղում «Արսենալը» պետք է անցնի բավականին բարդ թեստ «Բորնմութի» կողմից: Արդյո՞ք Ունայի Էմերիի թիմը կարող է հաղթահարել այս փորձությունը ևս: Տեղեկացնում է 168.am-ը. «Բորնմութ» «Բորնմութը» հիմա թողնում է շատ կազմակերպված, արագ և հարձակվողական թիմի տպավորություն, որը կարող է խնդիրներ առաջացնել Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների համար: Սակայն, թոփ-6-ի հետ խաղերում «Բորնմութը»…
«Գանձասար-Կապան» և «Լոռի» հանդիպում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց «Լոռիին» և 2:0 հաշվով հաղթանակ տոնեց,տեղեկացրեց armsport.am-ը. Գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում. 67-րդ րոպեին հաշիվը բացեց Լուբամբո Մուսոնդան, իսկ արդեն ավելացված ժամանակում «Գանձասար-Կապանի» առավելությունը կրկնապատկեց Միհրան Մանասյանը՝ անվրեպ իրացնելով հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը: Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանն» ունի 16 միավոր և շարունակում է զբաղեցնել…
Հիմնական նպատակը` Պրեմիեր լիգան է
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին պատմել է թիմի այս տարվա նպատակների մասին, տեղեկացնում է armsport.am-ը. «Մեր հիմնական նպատակը` Պրեմիեր լիգան է: Ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում: Ակումբը ցանկանում է վերադառնալ եվրոպական ամենահեղինակավոր մրցաշար` Չեմպիոնների լիգա: Դա անելու երկու տարբերակ կա` ԱՊԼ-ն և Եվրոպա լիգան: Երկու դեպքում էլ դժվար է լինելու, սակայն մտադիր ենք որքան…
Եվրոպա լիգայում տեսակրկնությունները կգործարկվեն
ՈՒԵՖԱ-ն լրջորեն մտածում է արդեն այս մրցաշրջանում կիրառել տեսակրկնությունների համակարգը եվրագավաթներում: The Times-ի տվյալներով՝ դեկտեմբերի 3-ին կազմակերպության ղեկավարների ժողովում կքննարկվի այդ հարցը: Կկայացվի որոշում, ըստ որի՝ արդեն այս մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում, համակարգը կգործի: VAR համակարգը կգործի նաև Ազգերի լիգայի եզրափակիչ փուլում, որը կանցկացվի 2019 թվականի հունիսին Պորտուգալիայում: Եվրոպա լիգայում տեսակրկնությունները կգործարկվեն մյուս մրցաշրջանից:…
Շախմատի մրցախաղը ավարտվեց ոչ-ոքի
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում գրոսմայստերներից ոչ մեկն այդպես էլ դեռևս հաղթանակ չի տարել: Տեղեկացանք 168.am-ից. Լոնդոնում ընթացող չեմպիոնական մրցախաղի 9-րդ պարտիան նույնպես ավարտվեց խաղաղ արդյունքով: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 56-րդ քայլին: Այժմ երկու մրցակիցներն ունեն 4,5-ական միավոր:
Իկել Կասիլյասի կարիերայի ապագան
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերան ԱՄՆ-ում շարունակելու հնարավորություն ունի: Armsport-ը հաղորդում է, որ Կասիլյասի ծառայություններով հետաքրքրված է MLS-ի ակումբներից «Չիկագո Ֆայրը»: Հաղորդվում է, որ Կասիլյասի տեղափոխությունը շատ հավանական է, քանի որ 37-ամյա դարպասապահը տարաձայնություններ ունի «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուի հետ:
Բարսելոնայի նախագահը ամեն ինչ անում է, որպեսզի ֆրանսիացին մնա ակումբում
«Բարսելոնան» հունվարի 1-ին տրանսֆերային պաշտոնական առաջարկ կանի ՊՍԺ-ին: Կատալոնացիների ցանկանում են ձեռք բերել Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերը: Փարիզյան ակումբի նախագահը, սակայն, ամեն ինչ անում է, որպեսզի ֆրանսիացին մնա ակումբում, տեղեկացնում է armsport.am-ը. Կիսապաշտպանն արդեն անձնական պայմանագրի հարցում համաձայնության է եկել «կապտանռնագույնների» հետ: Ռաբիոն սպասում է պաշտոնական բանակցություններին: Նշվում է, որ տրանսֆերը կարժենա 50 մլն եվրո: