Եվրահանգրվան

Եվրահանգրվանը Ձեզ է ներկայացնում եվրոպական լրահոսից առանձնացված ամենահետաքրքիր ու կարևոր նորությունները՝ ծանոթացնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակությանին, սպորտային և այլ հիշարժան, ուշագրավ իրադարձություններին ու դեմքերին:
  • Դիմակներն ու պաշտպանիչ հագուստները պարտադիր կլինեն Անգլիայի խանութներում

    Դիմակներն ու պաշտպանիչ հագուստները պարտադիր կլինեն Անգլիայի խանութներում

    Անգլիայում հուլիսի 24-ից խանութներում և սուպերմարկետներում դիմակ կրելը պարտադիր է դառնում։ Ովքեր կխախտեն այս օրենքը, պարտավոր կլինեն վճարել 100 ֆունտ ստերլինգ։ Հասարակական տրանսպորտում այս օրենքը պարտադիր էր դեռ հուլիսի 15-ից։ Օրենքը չի տարածվում մինչև 11 տարեկան երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց վրա։

  • Ֆարնսիայի ազգային տոնի 100-րդ տարելիցը՝ Բաստիլի օրը լուսանկարներով

    Ֆարնսիայի ազգային տոնի 100-րդ տարելիցը՝ Բաստիլի օրը լուսանկարներով

    Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Բաստիլի օրը կամ Ֆեյթ Նացիոնը։ 1789 թ.-ին Բաստիլի բանտում տեղի ունեցածն ազդարարաում է ֆրանսիական հեղափոխության սկիզբը։ Այս օրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզն անցկացնում է իր հայտնի զորահանդեսը, որը կոչվում է Défilé militaire, ինչպես նաև հրավառության ցուցադրությունները։ Այս տարի՝ համաճարակի պատճառով, Ֆրանսիան տոնում է այս կարևոր օրը՝ պարգևատրելով իր բուժաշխատողներին։ Աղբյուր՝ euronews

  • RAF-ի ինքնաթիռները նետվել են օգնելու Ryanair-ի թռիչքին ռումբից

    RAF-ի ինքնաթիռները նետվել են օգնելու Ryanair-ի թռիչքին ռումբից

    RAF-ի ինքնաթիռները նետվել են օգնելու Ryanair-ի թռիչքին, քանի որ նրա լոգարանում հայտնաբերվել էր ռումբ։ Երկուշաբթի օրը Կրակովից դեպի Դուբլին չվերթ իրականացնող ինքնաթիռը շեղել է ուղղությունը դեպի Լոնդոնի Ստանստեդ օդանավակայան, որտեղից երկու Typhoon կործանիչներով բոլոր ուղևորներն անվտանգ դուրս են բերվել։ «Ryanair-ը ներողություն է խնդրում այս դեպքից տուժածներից՝ պատճառված հետաձգման և անհարմարության համար»,-ասված է Ryanair-ի հայտարարությունում։

  • Հյուսիսային Մակեդոնիան առաջին անգամ պատրաստվում է ընտրություններին անվանափոխումից հետո

    Հյուսիսային Մակեդոնիան առաջին անգամ պատրաստվում է ընտրություններին անվանափոխումից հետո

    Չորեքշաբթի օրը Հյուսիսային Մակեդոնիայում, որի անվանափոխությունը տեղի է ունեցել անցած տարի, տեղի կունենան առաջին խորհրդարանական ընտրությունները։ Ընտրությունները կանցկացվեն երկու մեծ կոալիցիաների միջև՝ Սոցիալ Դեմոկրատների կոալիցիայի Մոզեմի, «Մենք կարող ենք» և Պահպանողական Օբնովայի, «Վերականգնում»։ Նրանք երկուսն էլ հետապնդում են նույն նպատակը՝ անդամակցություն Եվրամիությանը։

  • Ռուսաստանը մեղադրում է նախկին լրագրող Իվան Սաֆրոնովին դավաճանության մեջ

    Ռուսաստանը մեղադրում է նախկին լրագրող Իվան Սաֆրոնովին դավաճանության մեջ

    Տասնյակ լրագրողներ բողոքում են Սաֆրոնովի՝ Չեխիային գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքով ձերբակալելու համար։ Ռուսաստանը նախկին ռազմական լրագրող Իվան Սաֆրոնովին մեղադրել է պետական դավաճանության մեջ։ Սաֆրոնովը այնժամ Ռուսաստանի տիեզերական գործակալության խորհրդական էր։ Նա մեղադրվում է ռազմական գաղտնիքները Չեխիային փոխանցելու մեջ: Նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում, եթե մեղադրանքը հաստատվի, սակայն մեղադրյալը հերքում է այն։ Իր փաստաբան Իվան…

  • Մահվան ելքով ագրեսիա Հայ-ադրբեջանական սահմանին. sceptr.net

    Մահվան ելքով ագրեսիա Հայ-ադրբեջանական սահմանին. sceptr.net

    Բելգիայի հոլլանդախոս SCEPTR հայտնի պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին բախումներին։ Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների բորբոքման արդյունքում առնվազն 4 ադրբեջանցի զինծառայող է մահացել, ինչպես նաև 2 հայ և 5 ադրբեջանցի վիրավորվել են։ Հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանցի զինվորները ռազմական տեխնիկայով փորձել են հատել հայկական պետական ​​սահմանը՝ Տավուշի հյուսիսարևելյան կողմից։ ՀՀ զինված ուժերի նախազգուշացումից հետո ադրբեջանցի…

  • Լեհաստանի նախագահական ընտություններում Դուդան ձայների քանակով գերազանցում է Տրասկովսկիին

    Լեհաստանի նախագահական ընտություններում Դուդան ձայների քանակով գերազանցում է Տրասկովսկիին

    Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Ռաֆալ Տռասկովսկուն։ Ազգային ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ Ա․Դուդան հավաքել է ձայների 51,2% -ը: Ընտրությունների գլխավոր խնդիրներից մեկը Եվրամիության հետ երկրի լարված հարաբերություններն էր, որը կապված էր ԼԳՊՏ համայնքին տրվող իրավունքների հետ։

  • Մեծ Բրիտանիան 790 միլիոն եվրո կծախսի ԵՄ սահմանային հսկողության նոր համակարգերի համար

    Մեծ Բրիտանիան 790 միլիոն եվրո կծախսի ԵՄ սահմանային հսկողության նոր համակարգերի համար

    Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Brexit-ի սահմանային նոր ենթակառուցվածքի համար մոտ 800 միլիոն եվրո ֆինանսավորելու մասին, որն իրականացվելու է հունվարից հետո։ Կաբինետի գրասենյակի նախարար Մայքլ Գովն ասել է, որ 705 միլիոն ֆունտ ստեռլինգ (788 միլիոն եվրո) ներդրումը կապահովի, որ սահմանները պատրաստ լինեն «լիակատար անկախության, ․․․երբ Մեծ Բրիտանիան հետ վերցնի վերահսկողությունը 2021 թվականի հունվարի 1-ին», – հրապարակված…

  • COVID-19 ճանապարհորդություն. հսկայական խցանումներ Խորվաթիա մեկնելիս

    COVID-19 ճանապարհորդություն. հսկայական խցանումներ Խորվաթիա մեկնելիս

    Չնայած COVID-19 պանդեմիային, որը գրեթե ստիպում է դադարեցնել տուրիստական արդյունաբերությունը, Խորվաթիան իր սահմանի երկայնքով տեսնում է երթևեկության երկար հերթեր: Շաբաթ օրը Իստրիայում՝ Սլովենիայի հետ երկրի սահմանին, վարորդներին ստիպել են երեք ժամ սպասել, որպեսզի թույլատրեն երկիր մուտք գործել: Նույն օրը Խորվաթիան հայտնել է իր ամենաբարձր քանակությամբ նոր վարակների թվի մասին – 24 ժամվա ընթացքում 140 մարդ։…

  • Խորվաթիայի իշխող կուսակցությունը ներկայացնող պահպանողականները հաղթում են խորհրդարանական ընտրություններում

    Խորվաթիայի իշխող կուսակցությունը ներկայացնող պահպանողականները հաղթում են խորհրդարանական ընտրություններում

    Խորվաթիայի Պահպանողական դեմոկրատական միություն (HDZ) կուսակցությունը կիրակի օրը կայացած ընտրություններում հաղթանակ տոնեց՝ զբաղեցնելով խորհրդարանի 151 տեղից 66-ը։ Կուսակցությունը մեծամասնության չի գրավել և պետք է ստեղծվի կոալիցիոն կառավարություն աջակողմյան կուսակցության հետ։ Ընդդիմությունը ներկայացնող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SDP) զբաղեցրել է 41 տեղ, իսկ դրա առաջնորդ Դավոր Բեռնարդիչը խոստովանել է պարտությունն ու հայտնել հրաժարական տալու մասին։ Ազգային «Հայրենիք» շարժումը՝…

  • Քաղաքական ու տնտեսական ինստիտուտների մայրաքաղաքներից դուրս տեղակայումն անհրաժեշտությունն է

    Քաղաքական ու տնտեսական ինստիտուտների մայրաքաղաքներից դուրս տեղակայումն անհրաժեշտությունն է

    Կորոնավիրուսն ապացուցում է քաղաքական ու տնտեսական ինստիտուտների՝ մայրաքաղաքներից դուրս տեղակայելու անհրաժեշտությունը։ Այս մասին խոսել են Ալիքս Սարի Կամարգոն՝ Կատալոնիայի նախագահի միջազգային հարցերով նախկին խորհրդականն ու Վիկտոր Սոլեն՝ քաղաքագետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Կառլես Պուչդեմոնի օգնականը։ Ըստ նրանց՝ մի տեղում կենտրոնացումը առաջացնում է ռեգիոնալ աղքատություն, որը հնարավոր չէ լուծել միայն դրամաշնորհներով և սուբսիդիաներով։ Ընդհակառակը՝ Գերմանիայի և Նիդեռլանդների օրինակները…

  • Porsche. Royal Falcon One գերզբոսանավը հարված է ամբողջ շուկային

    Porsche. Royal Falcon One գերզբոսանավը հարված է ամբողջ շուկային

    ԻՆչպես փոխանցում է Ռոյալ Ֆակլոն Ֆիթի գործադիր տնօրեն Մ․ Ա․ Զամանին, Royal Falcon One-ն իր տեսակով առաձնանում է մնացած զբոսանավերից և նպատակն էլ հենց դա է եղել։ 135 ոտնաչափ, gերժամանակակից մոդեռն և «աշխարհի պատկերացումներից դուրս» գտնվող զբոսանավը պաշտոնապես գրացվել է հուլիս ամսվա սկզբին։

  • Ո՞ր ընկերություններն են ԵՄ-ում կորոնավիրուսի պատճառով կրճատում աշխատատեղերը

    Ո՞ր ընկերություններն են ԵՄ-ում կորոնավիրուսի պատճառով կրճատում աշխատատեղերը

    Հունիսին հրապարակված ԵՄ-ի վիճակագրական տվյալների գործակալության համաձայն, Եվրամիության կազմում գտնվող երկրների մոտ 397000 քաղաքացի կորցրել է աշխատանքը: ԵՄ գործազրկության մակարդակը ապրիլին աճել էր 6,6% -ով։ Ահա Եվրոպայում գործող ընկերությունների ցանկը, որը կրճատում է աշխատատեղերը՝ COVID-19- ի պատճառով՝ Մեծ Բրիտանիա․ նավթային ընկերություն British Petroleum՝ 10000 աշխատատեղ, ռեստորանների ցանց Casual Dining Group (Bella Italia, Cafe Rouge, Las…

  • Գերմանիայում եգիպտացորենի դաշտում պատկերվել է եվրոպական խորհրդանիշները

    Գերմանիայում եգիպտացորենի դաշտում պատկերվել է եվրոպական խորհրդանիշները

    Գերմանիայում 36-ամյա ագարակատերը եգիպտացորենի դաշտում պատկերել է եվրոպական խորհրդանիշները ի նշան ԵՄ-ում Գերմանիայի 6-ամսյա նախագահության։ Գերմանիայի հյուսիսում գտնվող Մյունստեր նահանգի Սելմ քաղաքում է գտնվում «ամենաեվրոպամետ» հողատարածքը, որտեղ պատկերեված է եվրոպական հայտնի տեսարժան վայրերը, ինչպիսիք են Բեռլինի Բրանդենբուրգի դարպասը, ֆրանսիական Էյֆելյան աշտարակը, իտալական Պիզայի աշտարակը, իսպանական ցուլը և չեխական Չարլզ կամուրջը:

  • Ֆորմուլա 1-ի 4000-ից ավել մասնակիցների կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք ունի

    Ֆորմուլա 1-ի 4000-ից ավել մասնակիցների կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք ունի

    Անցած 7 օրվա ընթացքում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել։ 4 ամիս դադարից հետո՝ կիրակի օրը, Ավստրիայում առաջին անգամ տեղի է ունեցել մրցույթը։ Հաջորդ հանգստյան օրերին Ավստրիայում ևս մեկ մրցույթ կանցկացվի, որից մեկ շաբաթ անց ևս մեկը՝ Հունգարիայի Հոնգարորինգ քաղաքում։ Եվրոպայում անցկացվելու է 8 մրցույթ՝ Հունգարիայից հետո բրիտանական պատասխան մրցումներ, այնուհետև մեկական մրցումներ Իսպանիայում, Բելգիայում…