Հասարակություն
11:57 08/04/2020

Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. պացիենտը տառապում էր նաև քաղցկեղով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով քաղաքացի է մահացել:

«Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:

Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:

Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին, ապրիլի 1-ին::

Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»:

Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների…

Geplaatst door Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան op Woensdag 8 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ