fbpx
Արցախ

Ցավոք, մեր հանրությունը կիսում է նաև հակառակորդի դրած միֆերը. Արծրուն Հովհաննիսյան

Հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Հասարակական պահանջին և քաղաքական իշխանության պահանջին արձագանքելով՝ պաշտպանության նախարարությունն իր ներդրումը կունենա Ապրիլյան պատերազմի մասին քննություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներում։

«Եթե բացատրություն տալու, կուտակած ինֆորմացիայի, մեր կատարած վերլուծությունների կարիքը կլինի, մենք էդ ամեն ինչը կփոխանցենք»,- ասաց մամուլի խոսնակը:

Նա ասաց, որ նախարարությունում նույնիսկ ուրախ կլինեն, եթե հանձնաժողովը կարողանա կոտրել այն միֆերը, որ հակառակորդն է ներդրել հանրության մեջ։ Այդպիսի միֆերի ներդրումը, ըստ Հովհաննիսյանի, շատ բնորոշ է պատերազմներին։

«Ցավոք, մեր հանրությունը կիսում է նաև հակառակորդի դրած միֆերը»,- հավելեց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ