Սպորտ

Ցավում եմ Տեր Շտեգենի համար․ Մանուել Նոյեր

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Չեմպիոնների Լիգայում իրենց նպատակների ու «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի մասին։

«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք և դուրս եկանք կիսաեզրափակիչ:

«Բավարիայի» գլխավոր նպատակը եզրափակիչ դուրս գալն ու տիտղոսը նվաճելն է:

Ցավում եմ Տեր Շտեգենի համար: Դարպասապահի համար շատ ծանր է նման հանդիպում անցկացնելը»,- Նոյերի խոսքերը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ երեկ ՉԼ-ի 1/4-րդ եզրափակչի շրջանակներում կայացավ «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվեց գերմանական ակումբի ջախջախիչ՝ 8-2 հաշվով հաղթանակով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ