fbpx
Սպորտ

Ցավում եմ Զիդանի համար, Մբապեն մեր թիմում է․ Տուխել

Մբապեն մեր ամենակարևոր ֆուտբոլիստն է։ Այս մասին ասել է «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը՝ ՉԼ-ի հինգերորդ տուրի «Ռեալի» հետ խաղի նախօրեին պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ես չգիտեմ, թե որքան ուժեղ է Զիդանը սիրահարված Մբապեին։ Մեզ համար նա ամենակարևոր ֆուտբոլիստն է, ու մենք ուրախ ենք, որ Մբապեն մեզ հետ է»,-ասել է նա։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Տուխելի խոսքով՝ երբեմն դու սիրում ես ֆուտբոլիստների, որոնք չկան քո թիմի կազմում։

«Ցավում եմ Զիդանի համար, Մբապեն մեր թիմում է։ Կարծում եմ՝ նրա թիմում շատ ֆուտբոլիստներ կան, որոնց նա սիրում է»,-եզրափակել է Տուխելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ