ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24-ժամյա կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 10 հյուրանոցում։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի կողմից արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Արտատ Գրուպ» ՍՊԸ, «Նյու Հորիզոն Գրուպ ԻՆԿ» Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, «Էլեգանտ Ռեսորտ» ՍՊԸ, «Էյջայտուր» ՍՊԸ, «Սուսաննա Սոխակյան» Ա/Ձ, «Էդմոնդ Խաչատրյան» Ա/Ձ, «Բագրատյան Մանվել» Ա/Ձ, «Նորայր Վիրաբյան» Ա/Ձ, «Սիալիա» ՍՊԸ, «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ։
«Միաժամանակ, ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնը 24 ժամով կասեցրել է Երևանի Էրեբունի վարչական շրջանը (թաղապետարանը)․ այնտեղ նախորդիվ իրականացված ստուգայցի ընթացքում տեսչական մարմնի աշխատանքային խմբերը պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ էին արձանագրել։
ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությամբ։ Հաշվի առնելով զբոսաշրջային այս շրջանի ակտիվությունը՝ հատուկ ուշադրության են առնվում հյուրանոցներն ու հանգստյան տները։ ԱԱՏՄ մասնագիտական դիտարկումները փաստում են, որ այս տնտեսավարողների մոտ բավականին հաճախակի են համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության կանոնների խախտումները։ Վերջիններիս հիմքով մասնավորապես Ծաղկաձորում տասնյակ հյուրանոցների գործունեություն է ժամանակավորապես արգելվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/hlib.am/videos/715288052369967/