Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը Facebook-ում գրել է.
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի Նաիրի հանգստյան տունը` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ, անհատույց, տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ:
Հիշեցնենք, որ կառավարության՝ մարտի 26-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Կառավարությունը հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունի և այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում, ուստի նրանց հիվանդանոցում գտնվելը արդարացված չէ։ Վարչապետը նշել էր, որ այդ պացիենտները պետք է հյուրանոցներում տեղավորվեն, հաշվի առնելով այն, որ ներկայումս հյուրանոցների մեծ մասը դատարկ է։ ՀՀ վարչապետը հանձնարարել էր պատասխանատուներին բանակցել հյուրանոցների հետ այդ խնդիրը լուծելու համար։
