fbpx
Հասարակություն

Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ ԱԱԾ պաշտոնական նոր կայքի շնորհանդեսը

Ասօր Ծաղկաձորում լրագրողներին ներկայացվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական նոր կայքը, որտեղ կան որոշ նորամուծություններ: Մասնավորապես՝ տեղ է հատկացվել տնտեսական անվտանգությանը և կոռուպցիոն դեպքերի բացահայտումներին, ինչն իշխանափոխությունից հետո ԱԱԾ հատուկ ուշադրության կենտրոնում է: Բացի այս՝ առանձնացվել է առցանց հարցերի բաժին, ստեղծվել է «Թեժ գիծ»՝ 1-91 հեռախոսահամարով:

Միջոցառման շրջանակում ծրագրված է նաև սեմինար-քննարկում՝ տեղեկատվահոգեբանական ազդեցության, Ադրբեջանի, Թուրքիայի հատուկ ծառայությունների համակարգերի և ՀՀ ու Արցախի դեմ նրանց հետախուզական-քայքայիչ գործունեության ընդհանուր բնութագրի, համացանցով Ադրբեջանի հատուկ ծառայությունների հավաքագրական աշխատանքի ընդհանուր բնութագրի և այլ թեմաների շուրջ: Իսկ ավելի ուշ տեղի կունենա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպումը լրագրողների հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ