Առողջապահություն
05:00 05/06/2020

Ունենք 418 ծանր վիճակում գտնվող և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 4-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշել է, որ այս պահին ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի. Դժբախտաբար ունենք նաև մահ՝ 33 տարեկան քաղաքացի, որն ունեցել է քրոնիկական հիվանդություններ, բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը:

«Մենք պետք է արձանագրենք, որ ոչ մեկը՝ անկախ տարիքից, սեռից եւ որեւէ կարգավիճակից, ապահովագրված չէ կորոնավիրուսի դրական ելքով: Մենք մեր մտածելակերպը պետք է հարմարեցնեն այդ նոր իրողություններին: Նաև նայենք մեր շուրջբոլորը: Մենք չենք գտնի մի ընտանիք, որտեղ չլինի տարեց մարդ: Մենք գրեթե գտնի որևէ ընտանիք, որտեղ չլինի քրոնիկական հիվանդությունով քաղաքացի՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, գերքաշություն, քաղցկեղ: Եվ այդ մեր բոլոր քաղաքացիները կորոնավիրուսի ուղիղ թիրախի տակ են: Մեր ցանկացածի վարքագիծը՝ իրար դրսում բարևելիս, ողջագուրվելիս, միտքը մեզ միշտ պետք է տանի տուն, մեր հարազատների տներ, որտեղ մեր հարազատներն են ապրում»,-ասել է Արսեն  Թորոսյանը:

Նա ընդգծել է, որ չեն ակնկալում, որ մեկ ամսից կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնելու է զրոյի, բայց ակնկալում են ունենալ մի վիճակ, երբ բոլորը կարողանալու են ստանալ պատշաճ բուժօգնություն. «Իսկ պատշաճ բուժօգնության ռեսուրսները միշտ էլ սահմանափակ են: Չկա մի երկիր, որտեղ հնարավոր է սպասարկել անհաշվելի թվով քաղաքացիների»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ