fbpx
Հասարակություն

Ծայրահեղականության ուրվականը | Գոռ Առաքելյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Մտքովս մի բան անցավ..

Ասում եմ` եկեք պատկերացնենք, որ Նաբոկովի հայտնի «Լոլիտա» վեպը գրվեր և հրատարակվեր ոչ թե 20-րդ դարի կեսերին Ֆրանսիայում, այլ հիմա` 21-րդ դարում, Հայաստանում…

Արդյո՞ք այն նույնքան ճանաչում կունենար, որքան ունի հիմա՝ կարծում եմ ոչ: Ասեմ` ինչու և ներկայացնեմ այն հնարավոր սցենարը, որ պատկերացնում եմ: Նախ՝ շատ արագ կհայտնվեին «Տեր Ղազարը և 40 ուտիլիզատորները», ովքեր միանգամից կոչ կանեին հրապարակային կերպով վառել այդ գիրքը, իսկ հեղինակին ազգ ու տակով ոչնչացնել, որպես այլասերվածության քարոզիչի: Գրեթե միևնույն ժամանակ կակտիվանար մշտապես հարմար պահի ու առիթի սպասող, մանիպուլացիայի «նուրբ արվեստին» քաջատեղյակ «առաջադիմական խմբակը», որը արշավ կսկսեր մոտավորապես հետևյալ կարգախոսով. «Ամա՜ն, այս ի՞նչ է կատարվում, ամեն քայլի մանկապղծություն է, սա ուղղակի անտանելի է…» և այլն: Հասարակության մի զգալի մասը միանգամից կբաժանվեր երկու ճամբարի և ինչպես ընդունված կարգն է, կսկսվեր՝ «փոխհրաձգությունը»:

Մյուս մասը ընդանրապես անհաղորդ կմնար այս ամենին, իսկ այն, փոքրաթիվ մարդիկ, ովքեր կոչ կանեին չգնալ ծայրահեղությունների և խնդիրը դիտարկել ըստ երևույթին, երկկողմանի հարձակման ենթարկվելով, միանգամից երկու «տիտղոսի» կարժանանային, մի կողմից` ազգի դավաճանի, մյուս կողմից` հետամնաց բռնարարի…եվ այս քաոսը կշարունակվեր այնքան ժամանակ և այնքան բուռն, որ հեղինակը ինքը կդիմեր արդեն հրատարակչություն` գրքի հետագա հրատարակումը կասեցնելու համար….

Հ.Գ. Ի դեպ` վերոնշյալ վեպը երկար ժամանակ արգելված է եղել տարբեր երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում, բայց դա էս առակի հետ կապ չունի»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=506885080082652&id=100022834932582

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ