«Հրապարակ» թերթի հաղորդմամբ՝ քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմունյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև:
Ծեծկռտուքը, թերթի հաղորդմամբ, առաջացավ երբ Արամի փողոցի մերձակա այգում Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ալեն Սիմոնյանի ուղղությամբ, իսկ վերջինս, էլ ի պատասխան դրա, հարձակվել է Արթուր Դանիելյանի վրա:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում` ԱԺ փոխնախագահը հաստատեց վերոնշյալ տեղեկություններն ու հավելեց, որ այժմ ոստիկանական բաժանմունքում է: Նա նշեց, որ երկուսն էլ մարմնական վնասվածքներ ունեն: