ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է բուքմեյքերական կետերի, առցանց խաղադրույքների գովազդը սահմանափակելու նախագիծը: Նախագիծը ներկայացրել է պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
ԱԺ պատգամավոր Կորյուն Մկրտչյանը հարց ուղղեց. եթե մանկապատանեկան հաղորդումներից առաջ և հետո 1 ժամ այդ գովազդն արգելվի, մյուս ժամերն արդյո՞ք ռիսկային չեն։
Հրաչյա հակոբյանը պատասխանեց, որ ցերեկային ժամերին այսպես թե այնպես արգելվում է այդ գովազդը, իսկ գիշերը դժվար թե մանկապատանեկան տարիքի դիտողներ լինել։ Հակոբյանն անդրադարձավ նաև սպորտային իրադարձությունների հեռարձակումների ժամանակ հնարավոր գովազդային հայտարարություններին։
