fbpx
Քաղաքականություն

Ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության կդրվի ԱՄՆ Կոնգրեսում

Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարությունը հայտարարում է, որ հաջորդ շաբաթ Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակման մասին թիվ 296 բանաձևը քվեարկության կդրվի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան լիագումար նիստում:

Բանաձևի հեղինակները՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Փիթեր Քինգը և Ջեքի Սփիերը հայտարարում են․ «Որպես Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարներ՝ մենք ուրախ ենք, որ թիվ 296 բանաձևը, որը ճանաչում և հիշատակում է Հայոց ցեղասպանությունը, հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների տանը կդրվի քվեարկության: Ամերիկյան դիվանագետները ականատես են եղել 1915-1923 թվականներին տեղի ունեցած Ցեղասպանությունը, որի հետևանքով սպանվել են 1․5 միլիոն հայեր, ինչպես նաև այլ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս Ցեղասպանության փաստի մասին են վկայում նաև պատմական փաստաթղթերը»:

Բանաձևի հեղինակները նաև ննշում են․ որ մեծաթիվ ամերիկացներ չգիտեն 20-րդ դարասկզբին տեղի ունեցած առաջին ցեղասպանության, ինչպես նաև այն մասին, որ Միացյալ Նահանգները անհամար կյանքեր է փրկել:

«Հիմա, երբ Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարձակում է նախաձեռնել, որի հետևանքով սպանվեցին հարյուրավոր մարդիկ և տեղահանվեցին հարյուր հազարավորները, առավել կարևոր է, որ Ներկայացուցիչների տանը հստակ և ուղիղ խոսք հնչի մարդկության դեմ հանցանքների մասին՝ անկախ նրանից դա տեղի է ունեցել մեկ դար առաջ, թե մեր օրերում: Հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների տան բոլոր անդամները կարող են հրապարակավ և հստակ արտահայտվել ցեղասպանության պատմական փաստի մասին՝ միանալով Միացյալ Նահանգների 49 նահանգներին և մեր մերձավոր դաշնակիցներին, որոնք արդեն իսկ կատարել են այս կարևոր քայլը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ