Ցեղասպանության ճանաչման կոչ անող պարագրաֆը հեռացնելու թուրքական փորձը ձախողվեց. պատգամավոր

Հրապարակող՝

Screenshot 2019-07-06 at 2.54.09 PM – Edited

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

«Հենց նոր մեր պատվիրակության հերթական հաղթանակը գրանցեցինք` ձախողելով թուրքական ու ադրբեջանական պատվիրակների՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչ անող պարագրաֆը հեռացնելու (թիվ 16) փորձը՝ ընդ որում ձայների մեծ տարբերությամբ։

Հ.Գ. սա այսօրվա ոչ առաջին հաջողությունն է և հուսամ ոչ վերջին…պարզապես չենք հասցնում պատմել, մանրամասները հետո»:

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայկական պատվիրակությունը կանխել է նաև զեկույցներից մեկում ղարաբաղյան հակամարտության համատեքստում հակահայկական ձևակերպումների ընդունումը։

Հիշեցնենք, որ Խորհրդարանի պատվիրակությունն աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքներին:

Ամենաթարմ