fbpx
Եվրահանգրվան

Վճռորոշ ճակատամարտը տեղի կունենա Դոնբասում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձում խոսել է ռուսական կողմի ծրագրերի մասին։

Նա նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի վճռորոշ ճակատամարտը տեղի է ունենալու Դոնբասում ու մեկնարկելու է մոտ ապագայում։

Զելենսկիի խոսքով՝ ռուսական կողմը ցանկանում է վերջնականապես քանդել Դոնբասը։

Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի այն գործընկերներին, որոնք իրական աջակցություն են ցուցաբերում իրենց, բայց քննադատել է այն պետություններին, «որոնք ունեն իրենց անհրաժեշտ սպառազինությունները ու չեն շտապում տրամադրել դրանք իրենց», նշելով, որ առաջիկա ճակատամրտի ելքը կախված է նաև այդ պետություններից։

Ըստ AP գործակալության՝ Զելենսկին հիմնականում նկատի է ունեցել Գերմանիային։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ