Championat.com-ի թղթակցի հետ զրույցում Հունահռոմեական ոճի ռուս ըմբիշ Ալեքսանդր Չեխիրկինը նշել է, որ Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանի հետ եզրափակիչ գոտեմարտի ընթացքում երկու ատամ է կորցրել:
«Չգիտեմ, թե կյանքում ինչպես է, բայց այս մրցաշարում իսկապես ամենաբարդ եզրափիչն էր:
Չեմ էլ հիշում` երբ է այնպես եղել, որ ես 5:0 հաշվով առաջ լինեմ, բայց գրեթե կորցնեմ առավելությունս: Վերջնամասում ստիպված էի միավորներ խլել, որպեսզի մրցակիցս չբեկեր գոտեմարտի ընթացքը:
Գոտեմարտը չանցավ ըստ սցենարի, երբ մրցակիցս ինձ գլխի վրա գցեց գորգին:Ոտքերս սկսեցին թուլանալ, փառք Աստծո` կարողացա դիմանալ: Երկու ատամ էլ կորցի, ստիպված եմ նորը տեղադրել: Կարծում եմ` այս ամենի պատճառով էի գոտեմարտից հետո ինձ այդքան վատ զգում:
Արդյոք մինչ այս ատամ կորցրե՞լ էի. ոչ այսպես, պատահել է, որ ատամիցս ինչ-որ հատված կոտրվել է, բայց ամբողջական ատամ երբեք գորգի վրա չէի կորցրել»,- ասել է Չեխիրկինը:
Հիշեցնենք՝ Կարապետ Չալյանը 6-7 հաշվով պարտություն է կրել՝ արժանանալով արծաթե մեդալի։