fbpx
Իրավական

Ճամբարակի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով օրերս իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Արդյունքում բաժնի սպասարկման տարածքի տարբեր մասերում հայտնաբերվել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել չորս տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել ընդհանուր 10 խմ ավելի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։

Ապօրինի ծառահատումների հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում նշանակվել է մասնագիտական ստուգում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ