Իրավական

Ճամբարակում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով 2 մեքենա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մայիսի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Թթուջուր գյուղի սկզբնամասի անշարժ պահակետում ստուգել են նույն գյուղի 25-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Երկու օր անց, ժամը 3.40-ին, նույն պահակետում պարեկայինները ստուգեցին Իջևանի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԶԻԼ-130» մակնիշի մեքենան: Բեռնատարի վարորդը, նախորդի պես, վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չներկայացրեց:

Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք` հետագա ստուգումների համար:

Հանգամանքները պարզվում են:

Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ