2021 թվականի ապրիլի 29-ին Իտալիայի Բրանկալեոնե քաղաքի (Ռեջիո Կալաբրիա) քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ։
Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ Կալաբրիայի հայ համայնքի կողմից ներկայացրած միջնորդությունը ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Մարտինա Տոսկանոն։
Դեսպանությունից շնորհակալություն են հայտնում Մարտինա Տոսկանոյին, Բրանկալեոնեի քաղաքապետ Սիլվեստրո Գարոֆֆոլոյին և քաղաքային խորհրդի բոլոր անդամներին:

