fbpx
Սպորտ

16:10 12/6/2019

«Ճանապարհ դեպի Մինսկ». թիավար Վլադիմիր Ալավերդյան

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում է հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 7-րդ հերոսը Վլադիմիր Ալավերդյանն է՝ թիավարություն։

Վլադիմիր Ալավերդյան

Մարզաձևը։ Թիավարություն (բայդարկա)

Ծնվել է։ 05/09/1995

Ծննդավայրը։ Երևան

Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ

Ամենացավալի պարտությունը։ 2013թ-ին Կանադայում աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում կիսաեզրափակիչ փուլը չհաղթահարելը

Ամենակարևոր հաղթանակը։ 2009թ-ին 13 տարեկանում մեծահասակների Հայաստանի չեմպիոնությունը

Եվրոպական խաղերում…

«Նպատակս լավագույն տասնյակում հայտնվելն է։Կփորձեմ առավելագույն անել։ Այս խաղերը ս մեկ քայլ են դեպի Տոկիո-2020»։

Եվրոպական խաղերում թիավարության մրցումային օրերն են՝ հունիսի 25-27-ը:

Վերեվ