fbpx
Սպորտ

«Ճանապարհ դեպի Մինսկ». բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյան

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում է հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 9-րդ հերոսը Լիլիթ Պողոսյանն է՝ բադմինթոն:

Լիլիթ Պողոսյան

Մարզաձևը։ Բադմինթոն

Ծնվել է։ 17/04/1996

Ծննդավայրը։ Երևան

Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ

Ամենացավալի պարտությունը։ 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճելը

Ամենակարևոր հաղթանակը։ 2019 թվականի Իրանի միջազգային մրցաշարում առաջին փուլի հաղթանակը (խմբ. Եվրոպական խաղերի ուղեգիր այդ հաղթանակի շնորհիվ է ձեռք բերել)

Եվրոպական խաղերում…

«Իրականացնելու եմ երազանքս ու վայելելու եմ կորտում անցկացրածս ժամանակը։ Ասեմ ավելին` իմ ամենասիրելի խաղացողներից մեկի` 2015 թ-ի առաջին Եվրոպական խաղերի չեմպիոն դանիացի Լինե Կյերսֆելդի հետ նույն խմբում եմ հայտնվել, հետևաբար բադմինթոնի բարձրագույն մակարդակում խաղալու և մեծ փորձ կուտակելու հնարավորություն կունենամ»։

Եվրոպական խաղերում բադմինթոնի մրցումային օրերը հունիսի 24-30-ն են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ