fbpx
Մշակույթ

«Ճանապարհ դեպի տաճար» խորագրով ցուցահանդես՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում

Մայիսի 17-ին, ժամը 15:00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանին նվիրված՝ «Ճանապարհ դեպի տաճար» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն թանգարանային առարկաներ, Հ. Շարամբեյանի անձնական իրեր և գեղանկարներ, որոնք տրամադրել են նրա ժառանգները:

Հ. Շարամբեյանը մեծ ավանդ է ներդրել թանգարանաշինության ու մշակութային ժառանգության պահպանության գործում և արվեստագետի գործունեությունն այդ համատեքստում կներկայացվի ցուցահանդեսի ընթացքում:

«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառումների շրջանակում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մյուս մասնաճյուղերում ևս նախատեսվում են «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. Ավանդույթի ապագան» խորագիրը կրող տարբեր միջոցառումներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ