fbpx
Քաղաքականություն

Ճանապարհ փակողը դուք եք, ձեր մեծ ախպեր թուրքերն ու ռուսները․ Այվազյանը` Ալիևին

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը օգոստոսի 16-ին Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե, իբր, Հայաստանը կողմ չէ խաղաղությանը ու դրա համար իրենց «Զանգեզուրի միջանցք» չի տալիս։

«Ալիևն ասում է, թե հայկական կողմը խաղաղություն չի ուզում, դրա համար մեզ տրանսպորտային միջացք չի տալիս Զանգեզուրով դեպի Նախիջևան, Թուրքիա:

Որ խաղաղություն կնքեք, սահմանները կբացվեն ու քեզ ոչ թե հող կհատկացվի հատուկ, որ միայն քո անցնելու համար ճանապարհ սարքվի, այլ բոլոր ճանապարհները բաց կլինեն անցնելու համար, այդ թվում և օդային: Իսկ փակողը դուք, ձեր մեծ ախպեր թուրքերն ու «մեր մեծ ախպեր» ռուսներն են, ոչ թե մենք: Բայց դա ոչ թե սուր ճոճելով են անում, այլ խաղաղության օրակարգ ու ճանապարհային քարտեզ ստեղծելով:

Իսկ քո տարածքային ամբողջականությունը վաղուց ճանաչած է, մնում է, որ դու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչես, չնայած սաղ կյանքդ չես էլ հասկանա, թե ոնց ու կմնաս նույն կերպ կոմպլեքսավորված ու վախեցած հայերից և ոչ միայն հայերից: Ավելի շատ «մեծ ախպերներից»:

Ես գիտեի, թե մենակ տեղական հներն են սենց «երկար» խելքով, դու մի ասա շուրջ բոլորը նույն ճմռթած տրամաբանությունն ու կիսասովետ ընկալումն ունեն», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ