fbpx
Արցախ

Ավտոճանապարհային իրավիճակը՝ Արցախում

Արցախի Հանրապետության միջշրջանային և միջպետական ճանապարհնեը հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին տեղեկանում ենք Արցախը ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

«Դժվարանցանելի են Մարտակերտի շրջանի Մեհմանա (ձյան շերտը՝ 50սմ) և Մարտունու շրջանի Հացի, Ծովատեղ և Հերհեր համայնքներ տանող ճանապարհները:

Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան-Զանգեր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ստեփանակերտ-Աղավնո ավտոճանապարհը բաց է:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին` երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգուշություն», – ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ