Մարզեր
02:00 07/06/2020

Հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհի ամենավտանգավոր հատվածը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ երեկ` հունիսի 7-ին Սուրեն Պապիկյանի հետ դիտարկել են մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը:

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այսօր դիտարկեցինք նախարարության պատվիրատվությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Առաջին կանգառը Արծվանիստ համայնքում էր, որտեղ օրերս մեկնարկել են համայնքի 3.3 կիլոմետր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Դրանք սկսվում են Մ11 միջպետական նշանակության ավտոճանապարհից, հասնում մինչև համայնքի կենտրոն, ապա շարունակվում դեպի Վանևան վանական համալիր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 405 միլիոն դրամ, որի շրջանակներում նախատեսվում են հողային աշխատանքներ, մայթերի և եզրաքարերի կառուցում, ջրահեռացման խողովակների տեղադրում, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների, երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման և նշագծման աշխատանքներ:
Արծվանիստում դիտարկեցինք նաեւ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային մեկ այլ փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որն մոտ օրերս ամբողջությամբ պատրաստ կլինի։
Շատ կարևորում եմ Արծվանիստ համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները, քանզի վերանորոգվող ճանապարհներից մեկն էլ տանում է դեպի Վանևան վանական համալիր եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման հնարավորություն է տալիս բնակիչներին:

Մարտունի քաղաքի Կամոյի փողոցն ընդգրկող Մ10 միջպետական ճանապարհի 1.5 կմ ճանապարհի շինարարական աշխատանքը եւս իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այս ծրագրի արժեքը կազմում է 635 միլիոն դրամ:
Կարող եմ վստահորեն ասել, որ հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհի ամենավտանգավոր հատվածը և ի ուրախություն բոլորիս այստեղ կկառուցվի 4 գծանոց ճանապարհ, մայթեր, լուսավորություն և կունենանք երթևեկության համար անվտանգ ճանապարհ։

Եղանք նաև Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 20-40-րդ կիլոմետր հատվածում, որտեղ դիտարկեցինք ՀՀ պետական բյուջեի միջոցներով օրերս մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 2,6 միլիարդ դրամ: Ավելի քան 40 տարի երբևէ հիմնանորոգման չենթարկված և ամբողջովին շարքից դուրս եկած ռազմավարական նշանակության ճանապարհի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այսօր դիտարկեցինք նախարարության…

Geplaatst door Գնել Սանոսյան/Gnel Sanosyan op Zaterdag 6 juni 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ