fbpx
Մարզեր

Խնդրի մասին տեղյակ եմ, ճանապարհը կվերանորոգվի․ Փաշինյանը՝ անգեղակոթցիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է գտնվում։

Նա շրջում է մարզի համայնքներով և զրուցում քաղաքացիների հետ։ Նրան ուղեկցում են նաև ՏԿԵ նախարարն ու մարզպետը։

Վարչապետը եղել է նաև Անգեղակոթ համայնքում, որտեղ նրան հայտնել են, որ կա ճանապարհային խնդիր։ Փաշինյանը նշել է, որ տեղյակ է 6 կիլոմետրանոց այն ճանապարհի մասին, որն անցնելու համար բնակիչները 40 րոպե են ծախսում։

Նա հայտնել է, որ ճանապարհը կվերանորոգվի։ Այնուհետև վարչապետին ասել են, որ ոչ թե 6, այլ 14 կիլոմետրի մասին է խոսքը, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ ծրագիրը 2 փուլով է արվելու։

Վարչապետը ավելացրել է, որ Հանրապետություն չպետք է լինի չսարքված ճանապարհ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ