fbpx
Իրավական

Չափազանց դրական եմ վերաբերվում ես այս թեկնածությանը. Արարատ Միրզոյանը՝ Վահե Գրիգորյանի մասին

Մայիսի 31-ին Ազգային ժողովում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրմանը և նախորդ թեկնածուներին չընտրելու հանգամանքին, նշեց. «Ինչ-որ առումով չեն բավարարել, օրինակ, Սահմանադրական դատարանի վերաբերյալ իրենց ունեցած տեսլականով»:

Միրզոյանը նշեց, որ մոտ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ, և դա ձևավորվել է բազմաթիվ տարիներ առաջ, երբ իրենք ընդվզման շարժումներ են արել.

«Չափազանց մեծ դեր է խաղում այն, արժեքային համակարգի առումով, երկրի մասին ունեցած պատկերացումների ու երազանքների առումով, բավականին մեծ ընդհանրություններ կան, չափազանց դրական եմ վերաբերվում ես այս թեկնածությանը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ