fbpx
ՏՏ

Ճապոնական Kyosho-ն կթողարկի Toyota Century GRMN մոդելի փոքր չափսերով տարբերակը

Ճապոնական Kyosho ընկերությունը կթողարկի Toyota Century GRMN մոդելի փոքր չափսերով տարբերակը: Այն կթողարկվի 700 հատ քանակով: Այս մասին հայտնում է Motor-ը:

Նշվում է, որ դրանք լինելու են սպիտակ, բոլոր մանրուքները հաշվի են առնվելու. խաղալիք սեդանների վրա կարելի է գտնել ռադիատորի և առջևի բամպերի մանր ցանցը, թափքի պարագծով սև աերոդինամիկ ծածկոցը և բեռնախցի կափարիչի վրա սփոյլեր ածխապլաստիկից: Այս չափի մոդելը կարժենա 19 800 իեն:

Իսկ «իրական» մոդելը հագեցած է հիբրիդային ուժային կարգավորմամբ 5 լ և ավելի քան 420 ձիաուժ V8 բենզինով աշխատող շարժիչով: Նշվում է, որ այն ունի ավտոմատ փոխանցման տուփ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ