fbpx
ՏՏ

Ճապոնիայի հետ համագործակցության հեռանկարներ կան

Օգոստոսի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնել է, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը 3 երկրներում՝ Հայաստան, Պակիստան և Շրի Լանկա, իրականացրել է ուսումնասիրություն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում՝ պարզելու տվյալ երկրներում ոլորտի առկա վիճակն ու զարգացման հեռանկարները։

«Ուսումնասիրության արդյունքում, յուրաքանչյուր երկրի համար, այդ թվում՝ նաև Հայաստանի, պատրաստվել է տեսանյութ, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես առաջատար ՏՀՏ երկիր, որն ունի գիտահետազոտական և մարդկային ստեղծարար մեծ ներուժ։

 

Տեսանյութում նաև խոսվում է Խորհրդային Միությունից մինչ այսօր ոլորտում գրանցած հաջողությունների մասին, ներկայացվում է հայկական տեխնոլոգիական ընկերությունների հաջողության պատմությունները։

Տեսանյութը նպատակ ունի ճապոնական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարներ ուրվագծելու համար։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) պետական կառույց է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներում տնտեսական ու սոցիալական աճին, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը՝ կիսվելով գիտելիքներով ու փորձառությամբ:»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ