Այսօր Ճապոնիայի 125-րդ կայսր Ակիհիտոն որոշել է ինքնակամ լքել գահը: Պատճառը հիվանդություններն ու տարիքն են: Կայսրն արդեն 85 տարեկան է: Սա Ճապոնիայում կլինի կենդանության օրոք գահը լքելու նախադեպ։ Ակիհիտոն դեռ 2016 թվականի օգոստոսին էր ակնարկել գահը լքելու մասին:
Նրա լքելուց հետո գահը լկզբաղեցնի նրա ավագ որդին՝ 59-ամյա Նարուհիտոն։ Վերջինիս կառավարման դարաշրջանը կսկսվի մայիսի 1-ից։
