fbpx
Աշխարհ

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայում 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմիկ ակտիվության էպիկենտրոնը տեղակայված է մայրաքաղաք Տոկիոյի հարևանությամբ գտնվող Տիբա պրեֆեկտուրայի հյուսիսարևմտյան հատվածում՝ 70 կմ խորությամբ:

Ցնցումները տեղական ժամանակով գրանցվել են 1:57-ին:

Այս պահին տեղեկատվություն չկա տուժածների և ավերածությունների մասին, իսկ տեղացի մասնագետները նշում են, որ ցունամիի առաջացման սպառնալիք չկա:

Այս մասին հայտնում է NHK-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ