fbpx
Աշխարհ

Ճապոնիայում օրենք է ընդունվել անվճար մանկապարտեզների վերաբերյալ

Մայիսի 10-ին Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատն օրենք է ընդունել անվճար մանկապարտեզների մասին, որն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հոկտեմբերին: Ապրիլին այս փաստաթուղթը հաստատվել էր նաև ստորին պալատում: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը: Նոր օրենքի համաձայն, մանկապարտեզներ հաճախումն անվճար կդառնա 3-ից մինչև 5 տարեկան բոլոր երեխաների համար:

Վերին պալատը մայիսի 10-ին նաև ընդունել է օրենք, որը դպրոցի ավագ դասարաններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումն անվճար է դարձնում ցածր եկամուտներ ունեցող ընտանիքներից սերվածների համար:

Օրենքը ուժի մեջ կմտնի 2020 թվականի ապրիլից: Այս օրինագծերը խորհրդարան են մտցվել վարչապետ Սինձո Աբեի կառավարության կողմից, որը հանդես է գալիս երկրում աստիճանաբար անվճար կրթական համակարգ ներդնելու օգտին և դա դարձրել է իր քաղաքական ծրագրի հիմքերից մեկը:

Այդ բարեփոխումները ֆինանսավորելու համար կառավարությունն առաջարկում է ընթացիկ տարվա հոկտեմբերից առքուվաճառքի բոլոր գործողությունների գումարից սպառողական հարկը ներկայիս 8 տոկոսից բարձրացնել մինչեւ 10 տոկոս։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ