Սպորտ

Ճապոնիայում տարակուսում են օլիմպիական խաղերն անցկացնելու առումով

2021 թվականին տեղափոխված Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման հնարավորության վերաբերյալ մտավախություններ են հնչել ծագող արևի երկրից։

Ճապոնիայի առաջատար համաճարակաբան, պրոֆեսոր Կենտարո Իվատան հայտարարել է, որ խաղերը, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի անցկացնել մյուս տարի ու այն պետք է չեղյալ համարել։

Նա նշել է, որ միջոցառման անցկացման համար անհրաժեշտ է, որպեսզի Ճապոնիան և մյուս երկրները հաղթահարած լինեն կորոնավիրուսի համաճարակը, որը հոռետեսական է։

Մասնագետի խոսքով՝ 2021-ի սկզբին Ճապոնիան, գուցե, կարողանա անցկացնել տարածաշրջանային մակարդակի միջոցառումներ, բայց ոչ օլիմպիական խաղեր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ