fbpx
Աշխարհ

00:30 14/5/2019

Ճապոնիայում տեղադրել են աշխարհի ամենաերկար ճոճանակը

Շրջանակի նման  163 մետր երկարությամբ բազմատեղանի ճոճանակը՝ Ճապոնիայի Կիտակյուսյու քաղաքում։ Այն ներառել են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար ճոճանակ։ Այդ պողպատե կառույցի վրա միաժամանակ կարող է ճոճվել 100 մարդ, հաղորդում է Kyodo գործակալությունը։

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներն իրենք են չափել ճոճանակի երկարությունը և հաստատել, որ այն ամենաերկարն է աշխարհում։ Ճոճանակը տեղադրվել է «Հիբիկինադա» ժամանցային այգում։

Նախագծի համար քաղաքային իշխանությունները բյուջեից 120 մլն յեն (առնվազն 1 մլն դոլար) են հատկացրել։

Վերեվ