fbpx
Իրավական

«Հայաստան» դաշինքից Արմեն Չարչյանը կկալանավորվի

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը՝ առաջին ատյանի դատարանի որոշմամբ, գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Այս որոշման դեմ բողոք էր ներկայացրել Դատախազությունը։

Այսօր վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարեց Դատախազության բողոքը, ըստ այդմ՝ Չարչյանը նորից կկալանավորվի։

Հիշեցնենք, որ Չարչյանը մեղադրվում է ընտրողների կամաարտահայտության վրա ազդելու փորձերի համար։

Նա կալանավորվել էր հունիսի 23-ին, հետո՝ հուլիսի 21-ին, 15 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ