Սպորտ

Չավին խոսել է Բարսելոնան ղեկավարելու մասին

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, որը հիմա մարզում է «Ալ-Սադդը», խոսել է կատալոնական ակումբը գլխավորելու հավանականության մասին։

Նա նշել է, որ «Ալ-Սադդում» իր մոտ ամեն ինչ լավ է:

«Հիմա ես «Ալ-Սադդում» եմ, ու ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Ես Քաթարի լավագույն ակումբում եմ։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։

Բոլորը իմ մեջ տեսնում են «Բարսելոնայի» գլխավոր մարզչի։ Չեմ ուզում թաքցնել, ես հույս ունեմ, որ դա կլինի։ Ես կարող եմ ասել շատ անգամ, որ ես միշտ հարգանքով եմ վերաբերվում ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին ու ակումբին, որը հիմա բավականին մրցունակ է։ Թիմին լավագույնն եմ ցանկանում։

Հիմա ընտրություններ են։ Տեսնենք, թե որ թեկնածուն կհաղթի։ Իհարկե, դա պատրանք, որ ես շուտով մարզելու եմ «Բարսելոնան»»,- ասել է Չավին:

Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ