«Ալ-Սադդի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ պայմանագիրը երկարաձգել է։ Պայմանագիրը կգործի մինչև 2021 թվականը։
Այսպիսով, իսպանացի մասնագետը ևս մեկ մրցաշրջան կգլխավորի «Ալ-Սադդը»։
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը 17 տարի կատալոնական ակումբում անցկացնելուց հետո 2015 թվականին տեղափոխվել էր «Ալ Սադ», որտեղ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցած տարի նշանակվեց գլխավոր մարզիչ։
OFFICIAL: Al-Sadd renew Xavi’s contract to continue as manager for the 2020-21 season https://t.co/HMrRwus7bX #AlSadd pic.twitter.com/bfpajhoXu2
— 🏆 #79 Al Sadd SC | نادي السد (@AlsaddSC) July 5, 2020
