«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իրեն և թիմին ուղղված քննադատության մասին։
«Իմ հասցեին քննադատությո՞ւնը։ Ես ոչինչ կամ գրեթե ոչինչ չեմ կարդացել։ Դրանք ոչ մի բան չեն փոխի։ Կարծում եմ՝ ՄՅՈՒ-ի հետ գերազանց խաղ անցկացրեցինք, բայց պարտվեցինք։ Մենք քննադատության տեղիք շատ չենք տալիս։ Քննադատներին աշխատելով ես քո կողմը գրավում»,- Չավիի խոսքերն է փոխանցում AS-ը։
«Բարսելոնան» դուրս մնաց Եվրոպա լիգայից՝ 1/16 եզրափակչի երկու խաղերի արդյունքում պարտվելով ՄՅՈՒ-ին (2-2, 1-2):